Լուրջ վտանգ է սպասում Արցախի ճակատագրին. Սեյրան Օհանյան (video)
Սահմանազատման ու սահմանագծման վերաբերյալ լսումներ, հայտարարություն ու ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը բխում է Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Մենք բավական բարդ ռազմաքաղաքական իրադրության մեջ ենք, Թուրքիայի կողմից նախաձեռնած վարձկան ահաբեկիչների ընդգրկմամբ ու Ադրբեջանի կողմից սանձազերծված հանցավոր պատերազմի հետևանքով զավթվել է Արցախի տարածքները, նաև՝ թուրք-ադրբեջանական տանդեմը հայտնվել է ՀՀ սահմաններում», - նշեց նա:
