Արագածոտնի մարզպետն ազատվել է պաշտոնից
Մեր ունեցած տեղեկություններով աշխատանքից ազատվել է Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Հիշեցնենք,որ վերջինս մարզպետ էր նշանակվել 2016-ի մարտ ամսին՝նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ:Գյոզալյանն այդ պաշտոնում փոխարինել էր Սարգիս Սահակյանին:Նշանակումը տեղի էր ունեցել ՀՀԿ-ՀՅԴ համագործակցության հուշագրի շրջանակներում: Նշենք,որ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից և ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո շատ էր խոսվում մարզպետների փոփոխությունների մասին,սակայն Գյոզալյանն մինչ այժմ դեռ պաշտոնավարում էր:
