Ուզում էին ցույց տան, որ թազա զենք ունեն, ուժեղ են. Սարոյան
«Օգտագործելով TR 107 տիպի նոր տեխնիկա՝ Ադրբեջանը ուզում էր ցույց տալ, թե իբր ուժեղ է :Ուզում էին ցույց տան, որ թազա զենք ունեն, իրանք ուժեղ են, իրանք իրանց դուխ են տալիս: Վախից ղժժում են»,- լրագրողներին ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը: Անդրադառնալով մահացած երեխայի դիակի լուսանկարների հրապարակմանը՝ Սեյրան Սարոյանն ասաց, որ թուրքին հավատալ պետք չէ: «Ես մի բան գիտեմ ու միշտ ասել եմ` ով թուրքին հավատա, ուրեմն իրանից վատն ա: Թուրքը մնում ա թուրք: Մեր բախտը չի բերել, որ մենք լավ հարևաններ չունենք»,- նշեց նա: Սեյրան Սարոյանը նաև կոչ արեց Ռուսաստանին չհամարել թշնամի միայն այն բանի համար, որ համագործակցում է Թուրքիայի հետ: «Ռուսաստանն իրա պալիտիկան ունի, մենք մեր պալիտիկան ունենք: Հիմա ոնց որ ասես` իմ բաջանաղը լավ մարդ չի: Մենք էլ լավ մարդ չենք»,- ասաց նա:
