ՊՊ-ն գրավին, դարձան ՊՊ-ի ծռեր. Սեյրան Սարոյան
«Ի՞նչ պիտի ասեմ, պիտի ասեմ, որ ոչ թե «Սասնա ծռեր», այլ «ՊՊ ծռեր» են: Գնացին ՊՊ-ն գրավին դարձան ՊՊ-ի ծռեր»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն անդրադարձավ ՊՊԾ գնդի գրավման փաստով դատական գործին: Հարցին՝ նրանց հանդեպ դատարանի նկուղում բռնություն են կիրառել, արձագանքեց. «Ո՞վ ա բռնություն կիրառել, ո՞վ տփեց, ես խաբար չեմ, դու ընդե ես եղե՞լ»: «Մարդ են, կարող ա տփեն էլ իրար: Ինչի՞, ոստիկանը բա ինչի համար ա, դրանք հո կրթության նախարարությունից չեն»,-երբ լրագրողները պնդեցին,թե պաշտպաններն են ասել, մամուլն էլ գրել է դրա մասին, ասաց Սարոյանը: Նա նշեց, որ դատավարությանը չի հետևում: «Ճիշտն ասած` ես ստեղ չեմ եղել: Միլիցուց ո՞վ ա լավ բան տեսել, դու էլ նենց հարցեր ես տալիս»,- հավելեց Սարոյանը:
