Այս իշխանությունները ձերբակալելու, կալանավորելու են բոլորին, ովքեր...Վարդևանյան (video)
Իրավիճակը հետևյլան է. ոստիկանությունը փաստացի առանց որևէ հիմքի կազմակերպել է այն շոուն, որը մենք տեսանք տեսանյութով։ Պարզ է, որ նպատակն էր զուտ այդ կադրը ստանալը։ Սա զրո առնչություն ունի իրավական, ժողովրդավարական պետության հետ։ Այս ամենը կրկնվելու՞ է, իհա՛րկե։ Այս մասին Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանին բերման ենթարկելուն։
