Գաղտնի գործարքի բացահայտում Անկարայից. Երևանի հետ «բազարի» նոր «կոնֆետը»

Երեկ բացահայտվեց Փաշինյանի իշխանության կողմից գաղտնի բանակցությունների կամ համաձայնությունների արդյունքում ձեռքբերված հերթական մի նոր գործարքի մասին...

Ու, կրկին տեղեկությունը ստանում ենք թուրքական կողմից...

«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը ուղղված քայլերի շրջանակում շուտով փոխադարձաբար հատուկ ներկայացուցիչներ կնշանակեն»,- երեկ հայտնեց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ:

Չավուշօղլուն, սակայն, չի մանրամասնել` երբ են սկսելու աշխատել այս ուղղությամբ, և ովքեր են լինելու այդ ներկայացուցիչները:

Նա նաև շեշտել է, որ այս հարցում խորհրդակցել է Ադրբեջանի հետ, և հետագայում էլ այս գործընթացում միասին են առաջ շարժվելու: Թուրք նախարարը նաև նշել է, որ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու:

Ուշագրավ է, որ Չավուշօղլուի այս հայտարարությունը մեջլիսում ծափահարություններով է ընդունվել: Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը նաև ընդգծել է, որ Ադրբեջանի հետ միասին դիվանագիտական ջանքեր են գործադրում` տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման համար:

Հիշեցնենք, որ հայ-թուրքական սահմանը փակ է 1993 թվականից, նույն տարում փակվել էր նաև օդային սահմանը, սակայն այն բացվեց 1995-ին։ Չնայած 1991-ի դեկտեմբերի 24-ին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Հայաստանի Հանրապետությունը, սակայն երկկողմ դիվանագիտական հարաբերություններ այդպես էլ չեն հաստատվել: Անկարան կանգնեց Ադրբեջանի թիկունքին, ու Ղարաբաղի հարցում հստակ դարձավ կողմ, ավելի կոշտ պահանջներ ներկայացնելով Հայաստանին:

Ավելին, 44-օրյա պատերազմում Թուրքիան մասնակից էր, ու փաստորեն հայությունը պատերազմում էր ընդդեմ թուրք-ադրբեջանական տանդեմի: Այսօր, 44-օրյա պատերազմից 1 տարի անց Փաշինյանը խնդիր չունի Անկարայի հետ էլ բանակցելու, պայմանավորվելու այն դեպքում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը ակնհայտ հավակնություններ ունի, ու Երևանից զիջումներ է ակնկալում:

Որո՞նք են լինելու Էրդողանի հստակ պահանջները Փաշինյանից... Կրելի է կասկած չունենալ՝ առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցից պաշտոնական Երևանի հրաժարում, Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, ու այն բոլոր պահանջները, որոնք այսօր Ադրբեջանը ներկայացնում է ու ակնկալում է պաշտոնական Երևանին:

Այժմ կողմերը պատրաստակամություն են հայտնել երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակել:

Թուրք արտգործնախարարի բացահայտումից քիչ անց արդեն պաշտոնական Երևանին այլ բան չէր մնում քան հաստատել «գործարքը»:

Պաշտոնական Երևանը դրական է գնահատում Թուրքիայի արտգործնախարարի՝ հարաբերությունների կարգավորման նպատակով հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին հայտարարությունը, և հաստատում, որ ևս երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի, այսօր ԶԼՄ-ների հարցին ի պատասխան հայտարարել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը։ Վահան Հունանյանն ընդգծել է՝ Հայաստանն, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ուղղված գործընթացին՝ շեշտելով՝ այն արձանագրված է Հայաստանի կառավարության ծրագրում։
Ուրեմն, Հայաստանը ոչ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր է ստորագրել, ոչ գերիներին է վերադարձրել, իսկ Փաշինյանը գնում է Էրդողանի հետ բանակցությունների մի նոր փուլի, իսկ սա նշանակում է Երևանն ընկնելու է մի նոր ծուղակ, որտեղից Հայաստանին ճնշելու, Հայաստանին պահանջներ ներկայացնելու ու Երևանի հետ «բազար» անելու մի նոր «հարթակ» է ստեղծվում:

Ի դեպ, ամերիկյան Bloomberg-ն այսօր ևս անդրադարձել է հայ-թուրքական թեմային:
Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ հստակ քայլեր ձեռնարկելու Անկարայի հայտարարության ֆոնին ամերիկյան Bloomberg պարբերականը ուշագրավ մանրամասներ է փոխանցում այս գործընթացում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի դերի մասին:

Պարբերականը, հիմնվելով թուրք բարձրաստիճան պաշտոնյայից ստացած տեղեկության վրա, գրում է, թե հոկտեմբերի վերջին Հռոմում G20-ի շրջանակներում կայացած Էրդողան-Բայդեն հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահը թուրք պաշտոնակցին կոչ է արել բացել դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ սահմանը:

Bloomberg-ը գրում է՝ «Անկարան հույս ունի, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կնպաստի Վաշինգտոնի հետ հարաբերությունների բարելավմանը, որոնք լարված շրջան են ապրում ռուսական հակաօդային պաշտպանական համակարգերի գնման պատճառով»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5802 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am