Փաշինյանն ակտիվացրել է կրիմինալը.ով է հաջորդ «զոհը»

Ի հեճուկս իշխանականների հայտարարությունների՝ դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքները մեծամասամբ գոհացուցիչ չէին գործող իշխանությունների համար։ Մի քանի խոշոր համայնքներում իշխանությունն ուղղակի խայտառակ պարտություն կրեց, որոշ համայնքներում էլ անգամ եթե բոլոր մասնակիցներից շատ ձայներ հավաքեց, այնուամենայնիվ, մեծամասնություն ապահովել ու համայնքային իշխանություն ձևավորել չի հաջողվում։ Իշխանական ուժը լիարժեք հաղթանակ է տարել ընդամենը մի քանի համայնքում, այն էլ՝ երբ գրեթե մրցակցություն չի եղել:
Ստեղծված վիճակը գրեթե ամենօրյա ռեժիմով «ռազբորկաների» պատճառ է դարձել ՔՊ կենտրոնական գրասենյակում ու տարածքային կառույցներում:
Ամենաբարձր մակարդակով հրահանգ է իջել կառույցներին, ճնշումներով կլինի, սպառնալիքներով, թե այլ ճանապարհներով այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն չի հաղթահարել 50+1 տոկոսը, ձեւավորել իշխանական կոալիցիաներ՝ մրցակից թեկնածուներին վախեցնելու, կամ համոզելու ճանապարհով: Մեկ շաբաթից ավել է տարբեր համայնքներից մամուլին տեղեկություններ են հասնում, որ ՔՊ-ն ուղղակի տեռոր է անում, Վարդենիսում ընդդիմադիր թեկնածուներից մեկին կալանավորեցին, Արթիկում Սամվել Բբաբայանի միջոցով ստիպեցին իշխանական կոալիցիա ձեւավորել, Աբովյանում Ռոմանոս Պետրոսյանն է տեռոր անում, իսկ երեկ Թաշինում փլուզեցին հերթական հակաիշխանական կոալիցիան: ՔՊ-ն Թալինում եւս չի հաղթահարել 50 տոկոսի շեմը, ընտրությունների հաջորդ օրը, սակայն, մասնակից երեք ուժերը՝ Արա Զոհրաբյանի «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, «Հայք» լիբերալ կուսակցությունը և «Մեր համայնքը» կուսակցությունների դաշինքը հայտարարեցին համագործակցության մասին, հրապարակեցին նաեւ քաղաքապետի թեկնածուի անունը՝ Թալինի դպրոցներից մեկի ֆիզկուլտուրայի ուսուցիչ Կարեն Գրիգորյանի, որը գլխավորում է «Հայք» կուսակցության ցուցակը։ Ավագանու 21 մանդատից՝ Զարթոնքը ստանալու է 6, Հայքը՝ 3, Մեր համայնքը՝ 2 մանդատ՝ ընդհանուր ունենալով 11 մանդատ ավագանիում, իսկ ՔՊ-ին հասնելու է 10 մանդատ: Երեկ Հայք-ի ցուցակը առաջնորդող Կարեն Գրիգորյանը Ֆյեսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է մանդատներից հրաժարվելու մասին.«Դեկտեմբերի 5-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետընտրական լարվածությունը թոթափելու նպատակով՝ Թալին խոշորացված համայնքում առաջադրված «Հայք» լիբերալ կուսակցությունը որոշում է կայացրել հրաժարվել մանդատներից։ Թեկնածուները կներկայացնեն ինքնաբացարկի դիմումներ» գրել է նա:
Սա նշանակում է, որ մանդատային մեծամասնությունը պատկանում է ՔՊ-ին՝ 10-ը 8-ի դեմ եւ առաջիկա նիստում ՔՊ-ն Տավրոս Սափեյանին կընտրի քաղաքապետ:

Իսկ ընդդիմադիր ուժը պայքարից դուրս է գալիս իշխանության ճնշումների ներքո: Մամուլում տեղեկություններ կան, որ իշխանությունը այս համայնքում գործուղել է կրիմինալին, Ռուստամ Ստեփանյանը՝ Չաղ Ռուստամն է աշխատանքներ տարել Կարեն Գրիգորյանի հետ, նրանք բարեկամներ են:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը վախի ու սպառնալիքների միջոցով փորձում է տիրել իշխանությայնը, արհամարհում է ժողովրդի կամարտահայտությունը եւ ընտրությունների արդյունքները ձեւում է իր վրայով:

Անի Սահակյան

դիտվել է 3957 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am