Էդուարդ Աղաջանյանը` Հայկ Մարությանի պաշտոնավարման ժամկետի մասին (video)
«Երևանի քաղաքապետն ընտրված է կոնկրետ ժամկետներում պաշտոնավարելու տրամաբանությամբ։ Այդ ժամկետը դեռևս չի ավարտվել, և այս պահին որևէ քննարկում առ այն, որ այդ ժամկետներից ավելի վաղ պետք է պաշտոնավարումն ավարտվի, չկա»,-այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով հարցին, թե իրենց քաղաքական թիմը քննարկո՞ւմ է Երևանի քաղաքապետի փոփոխություն:
«Քաղաքապետի պաշտոնավարման դադարեցում հնարավոր կլինի օրենքով սահմանված մի քանի ընթացակարգերով, օրինակ՝ երբ քաղաքապետը հրաժարական կտա, կամ, երբ ավագանին նրան անվստահություն կհայտնի։ Մենք քաղաքապետարանի ավագանու անդամների քննարկումների վերաբերյալ ինֆորմացիա չունենք։ Երբ քննարկումները, եթե այդպիսիք կան, կհասնեն քաղաքական թիմ, այդ մասին կհայտնենք։ Այս պահին նման քննարկումներ չկան»,-ասաց Էդուարդ Աղաջանյանը։
