«Պատիվ ունեմ»–ը նույնպես պահանջո՞ւմ է Ալեն Սիմոնյանի հրաժարականը. մեկնաբանում է Թագուհի Թովմասյանը (video)
Այդ լուրը ես հերքում եմ ամբողջապես, որովհետև ստորագրելու ոչինչ չկար ուղղակի, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով մամուլի հրապարակմանը, թե խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, Թագուհի Թովմասյանը և Իշխան Զաքարյանը հրաժարվել են ստորագրել Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագծի տակ։
«Ստորագրելու անհրաժեշտություն չկա, դա նախաձեռնում է որևէ խմբակցություն և որևէ խմբակցություն կարող է միանալ կամ չմիանալ։ Մեր խմբակցությունն առավել քան միասնական է և մենք իշխանության ցանկացած ներկայացուցչի հեռացումը համարում ենք ամենահրատապ խնդիրներից մեկը։ Եթե առաջիկայում էլ լինի նման նախաձեռնություն, բնականաբար, մենք կմիանանք», - ասաց պատգամավորը։
Նա նշեց, թե եթե հարցը մտնի օրակարգ, ապա խմբակցությունը կողմ է քվեարկելու Ալեն Սիմոնյանի՝ հրաժարականի օգտին։
