«Իրատես». ՀՀԿ-ականները հատուկ սցենար են մշակել՝ վարչապետին հասկացնելու համար թե ով ով է
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե չնայած Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ լիովին վստահում է գործող վարչապետին, այդուհանդերձ, ՀՀԿ վերնախավը շարունակում է պնդել, որ իշխանության ղեկին այսօր եւ «հավիտյանս» տեսնում է Սերժ Սարգսյանին: Ասում են նաեւ, թե ՀՀԿ-ականները հատուկ սցենար են մշակել, հանրությանը եւ հատկապես վարչապետ Կարեն Կարապետյանին հասկացնելու, որ թելադրողը եղել եւ մնալու է Սարգսյանը: Քաղաքական ասպարեզ նետված ակնարկները, ասում են, հատուկ թիրախների են ուղղված, որպեսզի վերջիններս հստակ պատկերացում ունենան, թե ապագայում ում հետ են գործ ունենալու»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
