Մխիթարյանը նշում է «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես գալու մեկ տարին
«Այսօր լրանում է առաջին տարեդարձը, ինչ ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ եմ: Այստեղ իմ սիրելի պահերից մի քանիսն են: Կիսեք ինձ հետ ձեր սիրելի պահերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ֆուտբոլի Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանև՝ տեղադրելով տեսանյութ:
2016-ի հուլիսի 6-ին Մխիթարյանը պայմանագիր ստորագրեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ ու պաշտոնապես ներկայացվեց որպես մանկունիանցիների ֆուտբոլիստ:
