Ինչ խնդիր է իր առջև դրել Արմեն Չարչյանը (video)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին տնօրեն Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։
Լրագրողների հետ զրույցում Չարչյանը վստահեցրեց՝ տրամադրությունը բարձր է, ոգին միշտ է շատ բարձր եղել։
«Ես առողջական շատ լուրջ խնդիրներ ունեմ, որոնք այս հինգ ամսվա ընթացքում շատ վատ ձևով արտահայտվել է, ես զրկված եմ եղել լրատվությունից, առաջիկա իմ խնդիրը առողջությունս վերականգնելն է լինելու», - ասաց նա։
Լրագրողը հետաքրքրվեց՝ առաջինը բանը, որ անելու եք, Չարչյանն էլ արձագանքեց. «Արեցի, կնոջս համբուրեցի»։
