Ինչո՞ւ են Հայաստան վերադարձված գերիները կալանավորվում. Էդուարդ Աղաջանյանի մեկնաբանությունը (video)
Սահմանագծման և սահմանազատման գործընթացի արդյունքում զորքերի դիրքավորումների հետ կապված հարցերի քննարկումն այս պահին վաղաժամկետ է, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։
«Այն, որ ՀՀ-ն բազմիցս պաշտոնական մակարդակում հայտարարել է, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք։ Դրանք հիմնված են կոնկրետ փաստական տվյալների վրա։ Այդ անձինքն պետք է հեռանան ՀՀ սուվերեն տարածքից, դա միանշանակ է», - ասաց Աղաջանյանը։
Անդրադառնալով հարցին, թե մամուլի հրապարակումներ կան, թե Իրանը, Վրաստանը և Ադրբեջանը պայմանավորվածություններ են ձեռք բերել Սև ծովից Պարսից ծոց երկաթուղային - ավտոմոբիլային ճանապարհների շինարարության համար, և այդ դեպքում ՀՀ-ն ինչ պետք է անի, լուսանցքում չհայտնվելու համար, Աղաջանյանը պատասխանեց.
«Այդ տեղեկատվությունը, որքանով տեղյակ եմ, հաստատված չէ, հետևաբար՝ չհաստատված տեղեկատվությանն արձագանքնելը ժամանակի վատնում է»։
