Մարուքյանի «օժիտն» ու նախկինացավը

«Հայաստան» խմբակցությունն ի դեմս պատգամավոր Աղվան Վարդայնայնի հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է ապաքրեականացնել զրպարտությունն ու վիրավորանքը։ Առաջարկվող նախագծով նախատեսվում է չեղարկել 2021թ–ին ԱԺ նախորդ գումարման խորհրդարանի հապճեպ ընդունած փոփոխությունները, որով քրեականացվեց վիրավորանքը, հայհոյանքը, ծայրահեղ անպարկեշտ եղանակով արժանապատվությունը վիրավորելը։ Խորհդրանում նախագծի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում, Աղվան Վարդանյանը պնդում էր՝ հուլիսին փոփոխված օրենքը խնդիրը չի կարգավորում․ հայհոյել ցանկացողը ձևը գտնում է եւ ընդհանրապես հայհոյանքը քաղաքական լեքսիկոն է մտցրել Նիկոլ Փաշինյանը՝ 2018-ի հեղափոխությունից հետո:
«Հայհոյանքին դեմ եմ շատ կտրուկ, բայց դուք այս օրենքով հարցը չեք լուծում․ մարդիկ դա անելու են մտքում, անելու են այլաբանորեն, այլ բառերով։ Կա ընդհանուր մոտեցում՝ հայհոյել չի կարելի, բայց օրենքով արգելել, որ մարդիկ իրենց գնահատականը չտան հատկապես քաղաքական գործիչներին, սա խախտում է խոսքի, մամուլի հիմնարար ազատությունները»,– ասում էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդանյանը։
Ընդդիմության կարծիքով, հայհոյանքն ու ծանր վիրավորանքը քրեականացնելով՝ իշխանությունը քրեաիրավական միջոցներով սահմանափակել է նաև հրապարակային քննադատությունը, մինչդեռ խոսքի ազատությունը, ըստ Աղվան Վարդանյանի, ենթադրում է նաև վրդովեցնող ձևակերպումներ։ Համաձայն Քրեական օրենսգրքի 137.1 հոդվածի՝ ծանր վիրավորանքը, հայհոյանքն ու արժանապատվությունը ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից կես միլիոն դրամ տուգանքով։ Հրապարակային, համացանցով կամ անձի հանրային գործունեությամբ պայմանավորված վիրավորանքի դեպքում տուգանքը կկազմի կես միլիոնից մեկ միլիոն դրամ, իսկ եթե միևնույն անձին վիրավորանք է հասցվել պարբերաբար, ապա պատիժը 1-3 միլիոն դրամ տուգանքն է կամ կալանքը՝ մեկից երեք ամիս ժամկետով: Ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերին դիմել է Սահմանադրական դատարան, նրա համոզմամբ՝ հոդվածն ունի անորոշ ձևակերպումներ և զուրկ է իրավական կոնկրետությունից։

Սակայն ինչպես եւ սպասելի էր Նիկոլ Փաշինյանի <<դպրոցն>> ավարտածները, կամ դրանում սովորողները քննարկման բովանդակություն շրջեցին գլխիվայր ու սկսեցին նախկինների մասին հայտնի երգը երգել: ՔՊ ցուցակում հանգրվանած ամենանախկիններից մեկը, որ քաղաքական կարիերան սկսել է դեռ տերպետրոսյանական ժամանակներից, հայտարարեց, թե Հայաստան դաշինքի փորացավն իրեն հայտնի է, Վիգեն Խաչատրյանն ասաց, թե Ռոբերտ Քոչարյանի հասցեին են ամենաշատ հայհոյանքները հնչեցնում, դրա համար էլ ընդդիմությունը որոշել է նման նախաձեռնությամբ հանդես գալ: Վիգեն Խաչատրյանին պարզապես մտերմիկ մի խորհուրդ կտանք՝ եթե ալարում է փողոցում քայլել եւ լսել շարքային քաղաքացիների կարծիքոը, ապա թող իր շեֆի պես քջջի ուրիշների ֆեյսբուքյան էջերում, մտնի Փաշինյանի վերջին լայվի քոմենթերը կարդա ու դրանից հետո նորից կարծիք հայտնի:
Էդմոն Մարուքյանից Նիկոլ Փաշինյանին օժիտ մնացած մեկն էլ՝ Հայկ Կոնջորյանը Հայկ Կոնջորյանը, ամբիոնի մոտ միացրեց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի խոսքերը, որոնցով նա սպառնում էր կտրել նրանց գլուխները, որոնք բացասաբար են արտահայտվել Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին, գլխատել եւ բռնաբարել։ «Նախկին իշխանության ժամանակ եւս եղել է այս անընդունելի վարվելակերպը։ Հիմա էլ է անընդունելի, բայց նախկին իշխող խմբակցության պատգամավորը խոստանում է նախ գլխատել․․․դա դեռ հարց է՝ գլխատել, հետո բռնաբարե՞լ, թե․․․բայց դուք պատկերացնո՞ւմ եք»,-դիմելով ընդդիմությանը՝ ասաց Հայկ Կոնջորյանը ավելացնելով՝ «Մեզ մեղադրում եք բռնության մշակույթ տարածելու համար, մինչդեռ ձեր պատգամավորն էր սպառնում գլխատել, հետո՝ բռնաբարել, կամ հակառակը»: Այս օժիտը դեռ չի հասկացել, որ իրենք բռնություն, այլանդակություն տարածելով երկիր են հանձնել, հետո էլ ավելի զարկ տվել այդ մշակույթին, իսկ նախկիններից եթե որեւէ մեկը , այս դեպքում Մովսիսյանը, սպառնացել է, ապա դա արել է հայրենիքը պահողին, Արցախ ազատագրած գեներալին պաշտպանելու համար:
Ինչպես եւ սպասելի էր, իշխող ուժը մերժեց ընդդիմության նախաձեռնությունը:

դիտվել է 994 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am