Կյանքս կտամ, բայց ոչ աթոռս

Մինչ ընդդիմադիրները էյֆորիայի մեջ ընկած վայելում են ՏԻՄ ընտրություններին իրենց հաղթանակի բերկրանքը եւ Նիկոլ Փաշինյանի ու իշխանության վարկանիշի սրընթաց գահավիժումը երեք ամիսների ընթացում, Փաշինյանն իր սեւ գործը տեսնում է ընդդիմադիրների հետ եւ
սահմանադրական ճանապարհով իր պարտությունը փորձում հաղթանակ դարձնել: Այն համայնքներում, որտեղ ՔՊ-ն պարտվել է կամ ճնշումներով, սպառնալիքներով փորձում է մասնակից ուժերից որեւէ մեկին իր կողմը բերել եւ 50+1 ձեւավորել, կամ եթե իր դեմ կոալիցիաներ են ձեւավորել, ամեն գնով դրանք քանդել: Երեկ հայտնի դարձավ, որ կալանավորվել է
«Միասնական Վարդենիս» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը, նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը), ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով) և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) (երկու դրվագ):
Դեկտեմբերի 7-ին «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքները հայտարարություն էին տարածել, որում նշվում էր, որ 2 քաղաքական ուժերը պատրաստվում են կոալիցիա կազմել և միասին ստանձնել քաղաքի կառավարման պատասխանատվությունը՝ չնայած նրան, որ համայնքում ձայների մեծամասնությունն ստացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Վարդենիսի ՏԻՄ ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» դաշինքը ստացել է ձայների 16.51 տոկոսը, «Միասնական Վարդենիս» դաշինքը՝ 37.76 տոկոսը, 46.11% էլ ստացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը:
Ակնհայտ է, որ Արամ Հարությունյանի կալանավորումը այս փուլում, երբ մի քանի օրից պետք է ավագանու նիստ հրավիրվի եւ քաղաքապետ ընտրեն, մեկ նպատակ է հետապնդում, խափանել այդ ծրագիրը: Սրանից ընդդիմությունը պետք է հետեւություններ անի, որ Նիկոլ Փաշինյանը երբեք ու երբեք սահմանադրական ճանապարհով չի զիջի իր աթոռը , չի հեռանա իշխանությունից՝ անգամ եթե որեւէ ընտրության արդյունքներով ինքն ու իր թիմը պարտվեն: Հետեւաբար խորհրդարանական գործունեությամբ, կամ սահմանադրական այլ հարթակում հնարավոր չէ հասնել այս մարդու հեռացմանը: Մի մարդ, որ ստով ու կեղծիքով Արցախի մեծ մասն է հանձել, հիմա շարունակում է Հայաստանից մաս-մաս հանձնի ու դեռ իր պաշտոնում է, կնշանակի նա կարողանում է կեղծել ու մանիպուլացնել ամեն բան, կնշանակի, որ այս մարդու դեմ այլ ճանապարհներով է պետք աշխատել:

Մարդն այնքան ամուր է կառչած իր աթոռին, որ կարող է պետությունը ցնցումների տանել, նոր աղետ բերել, բայց չհանձնել աթոռը: Նշենք, որ կառավարությունում կադրային վերադասավորումները եւս ՏԻՄ ընտրությունների հետեւանք ե: Փաշինյանը ցանկցիաներ է կիրառում անգամ թիմակիցների նկատմամբ, Ռոմանոս Պետրոսյանին ազատեց նախարարի պաշտոնից , որովհետեւ Աբովյանում ձախողել էր, նշանակեց ավելի ցածր՝ՊՎԾ պետի պաշտոնում, ԱԻՆ փոխնախարար Կարեն Սարուխանյանին ազատեց ԱԻՆ փոխնախարարի պաշտոնից, վերջինը Շիրակի իր տարածքաշրջանում չէր հաջողել: Առաջիկայում միգուցե այլ ազատումներ էլ լինեն: Փաշինյանն այսպիով ցույց է տալիս, որ իր համար ամենակարեւոր խնդիրը իշխանության վերարտադրությունն ու պահպանումն է, մնացյալը երկրորդական են :

Անի Սահակյան

դիտվել է 769 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am