«Տաֆտալոգիա» ըստ Վահրամ Բաղդասարյանի
ԱԺ-ում 2016 թվականի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթում նշեց, որ որոշ ելույթներից տպավորությունն այն էր, որ քննարկում են 2018 թվականի բյուջեն, ոչ թե 2016 թվականի բյուջեի կատարողականը:Ըստ նրա՝ բյուջեի կատարողականի վերաբերյալ կային քննադատական ելույթներ, որոնք մոտ էին «տաֆտալոգիային». «Արդյունքների գնահատումներ կային, որոնք բուտաֆորիային էին մոտ։ Մենք պետք է մի քիչ իրատեսական լինենք։ Մեր երկրի ամենամեծ ցավն այն է, որ յուրաքանչյուրս մեր գործով չենք զբաղվում. տնտեսագետներն իրավաբանական վերլուծություններ են անում, իրավաբանները խորանում են տնտեսագիտության մեջ»։ Պատգամավորի կարծիքով բյուջեի կատարողականին անբավարար նշանակող քաղաքական ուժերը ևս մասնակից են եղել այդ նույն ծրագրերի իրականացմանը և նշեց, որ կարող ենք փաստել, որ այդ անբավարար գնահատող ուժերն իրենք իրենց են անբավարար գնահատում:
