Իշխան Զաքարյանը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցությունից (video)
Երեկ ԱԺ պատգամավոր Իշխան Զաքարյանը գրություն է ուղղել ԱԺ նախագահին՝ հայտնելով, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքի հոդված 3-րդի առաջին մասի 9-րդ կետով ինքը դուրս է եկել «Պատիվ ունեմ» խմբակցության կազմից եւ գործելու է որպես պատգամավոր: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
