Արման Սահակյանի նոր տեղակալը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ Անդրեյ Սիմոնյանը նշանակվել է կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ: Այդ մասին տեղեկացրին կառավարությունից: Ընթացիկ տարվա մայիսի 31-ին իր դիմում համաձայն պետգույքի կառավարման վարչության պետի տեղակալի պաշտոնից ազատվել էր Աշոտ Մարկոսյանը:
