Նիկոլ Փաշինյանը քաղաքական հրահանգ է տվել Արմեն Չարչյանի գործով

«Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության երեք պատգամավորներն ազատ կարձակվեն: Այս մասին ասված է դաշինքի տարածած հայտարարությունում:

«Քիչ առաջ Սահմանադրական դատարանը հրապարակեց պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ որոշումը: Սահմանադրական դատարանը, ըստ էության, արձանագրեց, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից չի կարող պահվել անազատության մեջ: Սահմանադրական դատարանի այս որոշումից հետո անհապաղ պետք է փոխվի մեր երեք գործընկերների՝ Արմեն Չարչյանի, Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի խափանման միջոց կալանքը, և նրանք պետք է ազատ արձակվեն»,- նշված է հայտարարությունում:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ՍԴ-ի որոշման հիմքով դատարանին միջնորդություն է ներկայացրել անհապաղ դատական նիստ հրավիրելու ու Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով։ Այս մասին Ալեքսանյանը հայտնել է Facebook-ում կատարած գրառման մեջ։ «ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապաղ պետք է ազատ արձակվի»,– գրել է նա։

Բարձր դատարանի իրականացրած սահմանադրական արդարադատությունը չի կարող անհետևանք մնալ, քանի որ ՍԴ որոշումները վերջնական են, դրանք ՀՀ դատական համակարգում չեն բողոքարկվում և ենթակա են անվերապահ կատարման։ Տեղի ունեցածը նաև պաշտոնական արձանագրում է առ այն, որ ամիսներ շարունակ ընդդիմադիր պատգամավորները ապօրինի կերպով պահվել են կալանքի տակ: Սա այն դեպքում, երբ Հայաստան խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանն անգամ բանտարկության ռեժիմի հետ անհամատեղելի հիվանդություններ ուներ։
ՀՀ գլխավոր դատախազությունը, մեկնաբանելով Արմեն Չարչյանի պատգամավորական անձեռնմխելիության մասին հարցը, հայտարարել էր, թե Չարչյանի կալանքի վերաբերյալ որոշումը կայացվել է մինչև նրա պատգամավոր դառնալը, հետևաբար ՀՀ սահմանադրությամբ ամրագրված ԱԺ պատգամավորի անձեռնմխելիության իրավունքը նրա վրա չի տարածվում։

Նման պարզունակ, իրավաբանականություն գիտությանը հակասող մեկնաբանություն անելու տկարամտություն չէր ցուցաբերի անգամ իրավաբանության ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողը։ Հազիվ թե ՀՀ դատախազության քննիչներն ու Չարչյանի և մյուս պատգամավորների գործերը քննող դատավորները այս պարզ իրավական գիտելիքները չունեին։ Վստահաբար, որպես իրավաբան, նրանք շատ լավ գիտեին, որ պատգամավորը առանց ԱԺ մեծամասնության համաձայնության, չի կարող զրկվել անձեռնմխելիությունից։ Մինչդեռ գլխավոր դատախազությունը առանց ԱԺ միջնորդություն ներկայացնելու պահանջել է պատգամավորներին կալանավորել, ինչն ամբողջությամբ ապօրինի է, քանի դեռ դատարանի որոշմամբ նրանց մեղքն ապացուցված չէ, և չկա դատարանի որոշում՝ պատգամավորներին դատապարտելու մասին։

Մեծ խելք պետք չէ՝ հասկանալու համար, որ ընդդիմադիր պատգամավորները բանտարկվել և ամիսներ շարունակ մնացել են անազատության մեջ Նիկոլ Փաշինյանի անմիջական հրահանգով։ Այդքանով հանդերձ՝ դա պատգամավորների գործը քննող դատախազներին և դատավորներին չի ազատում պատասխանատվությունից։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 5534 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am