Անկարան ու Բաքուն Հայաստանը քաշում են նոր խմբակ. Մոսկվան կողմ է

Վրաստանը ներկայացված չի լինի «3+3» ձևաչափով նիստին, որը տեղի կունենա վաղը Մոսկվայում, այսօր հայտարարեց երկրի արտգործնախարարությունը։ «Արտաքին գործերի նախարարությունը մեկ անգամ չէ արձանագրել հստակ դիրքորոշումը «3+3» տարածաշրջանային համագործակցության նախաձեռնության վերաբերյալ, այդ թվում՝ արտգործնախարարն այդ մասին խոսել է վերջին խորհրդարանական լսումների ընթացքում։ Մենք չենք դիտարկում մեր մասնակցությունը տվյալ ձևաչափում, հետևաբար՝ Վրաստանը ներկայացված չի լինի ընթացիկ տարվա դեկտեմբերի 10-ին պլանավորված հանդիպմանը», - ընդգծել է գերատեսչությունը։

Պաշտոնական Թբիլիսին մերժում է նախաձեռնությունը՝ նշելով, թե չի կարող համագործակցել Հարավային Օսիան և Աբխազիան զավթած Կրեմլի հետ: «3+3» ֆորմատի նախանիստին Հայաստանը կներկայացնի արտաքին գործերի փոխնախարարը:

Նկատենք, որ «3+3» ձևաչափը Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո առաջարկել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները: Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությամբ բանակցային հարթակ, որը կընձեռի տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման հնարավորություն:

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարության համաձայն՝ այդ հարթակի անդամ երկրների փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը տեղի կունենա վաղը Մոսկվայում։

Թուրքական և ադրբեջանական կողմերը ներկայացնելու են փոխարտգործնախարարներ Սեդաթ Օնալը և Խալաֆ Խալաֆովը։

Հայաստանը ևս, ինչպես նախօրեին խորհրդարանում հայտարարեց վարչապետը, հանդիպմանը ներկայացնելու է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի տեղակալը, սակայն թե որ փոխնախարարը՝ Նիկոլ Փաշինյանը չի հստակեցրել։
«Մենք այդ ձևաչափով կարող են հետաքրքրված լինել, եթե պարզվի, որ չեն քննարկվելու այնպիսի հարցեր, որոնց քննարկման վերաբերյալ մենք ներգրավված ենք այլ ձևաչափերում։ Հարցը քննարկել ենք ՌԴ-ի հետ, ունենք ազդակ, որ իրենք էլ կիսում են տեսակետը»,-ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանի երկրների 3+3 ձևաչափի մասին։

«Եթե չեմ սխալվում, դեկտեմբերի տասին 3+2 կամ 3+3 ձևաչափի նախնական նիստի նման հանդիպում է լինելու։ ՀՀ-ն մասնակցելու է ԱԳ նախարարի տեղակալի ձևաչափով։ Հանդիպումը ԱԳ նախարարի տեղակալների մակարդակով է»,-հավելեց երեկ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ փորձելու են տարածաշրջանային երկխոսության արդյունավետ հարթակներ գտնել։

Ի դեպ, երեկ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Նրանք քննարկել էին Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Կարևորվել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորման նպատակով խաղաղ գործընթացի լիարժեք վերականգնումը։ Նշվեց, որ ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են նաև «3+3» ձևաչափին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Երեկ տեղեկատվություն ստացվեց նաև այն մասին, որ ռուսական կողմը վստահեցրել է հայկական կողմին, որ այդ ֆորմատում չեն քննարկվի հարցեր, որոնք այլ ձևաչափերում են քննարկվում, այսինքն՝ հայկական կողմի պահանջը կատարվել է:

Այսօր էլ արդեն Իրանի և Թուրքիայի նախագահներն են հեռախոսազրույց ունեցել։ Ռեջեփ Էրդողանը և Էբրահիմ Ռաիսին ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև տարածաշրջանային խնդիրները։ Իրանի նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ՝ Ռաիսին մասնավորապես ասել է․ - «Մենք ընդգծում ենք, որ տարածաշրջանի խնդիրները պետք է լուծվեն տարածաշրջանի ներսում և տարածաշրջանի երկրների ակտիվ մասնակցությամբ, արտաքին միջամտության կարիք չկա»։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1884 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am