ԶՈՒ-ում թիրախներ են նշանակվում, որոնց վրա հետագայում «ջարդվելու» են գործեր․ պատգամավոր (video)
«Իշխանությունը փորձում է քողարկել գլխավոր խնդիրը․ այն, որ նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանին տրվել են տարածքներ, որոնք այս իշխանությունը որևէ ձևով իրավունք չուներ հանձնելու։ Դրանք այս կամ այն օղակի զինծառայողների վրա բարդելը տրամաբանական չէ»,- ճեպազրույցի ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով բարձրաստիճան կամ այլ օղակի զինվորականներին նոր մեղադրանքներ առաջադրելու իշխանության մոտեցմանը։
Իշխանությունն, ըստ պատգամավորի, իրականում ունի ցանկ, որտեղ ներառված են զինվորականներ, նաև տարբեր քաղաքական գործիչներ և, ըստ նպատակահարմարության, այս կամ այն ժամանակահատվածում «օգտվում» է այդ ցանկից։
