Ձեր իշխանությունը հազարավոր դագաղներ է բերել Եռաբլուր, դուք եկել էստեղ ի՞նչ դագաղից եք խոսում (video)
Ամեն ինչ նորմալ կլիներ, եթե վիրավորանքը քրեականացնող օրինագիծը չբերեր մի քաղաքական ուժ, որն իշխանության է եկել քաղաքական գործիչների պատուհանների տակ թաղումներ կազմակերպելով, պսակներ բերելով, «լենտաներ» կապելով։ Այս մասին ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
«Նորմալ կլիներ, եթե այն քաղաքական ուժը, որ եկել է իշխանության, ֆեյքերով հայտնի չլիներ, որովհետև ես հրաժարվում եմ հավատալ, որ Նիկոլ Փաշինյանի մարմնի տարբեր մասեր ուտելու պատրաստակամություն հայտնող ֆեյքերն իրականում քաղաքացիներ են, մեր հասարակությունը այդպիսին չէ, դա ուղղորդված ֆեյքային արշավ է։ Ես նորմալ կվերաբերվեի այս օրինագծին, եթե դա բերելուց առաջ ձեր քաղաքական ուժը ներողամտություն խնդրեր այն բանի համար, ինչ կազմակերպել է ժամանակին ընդդիմադիրների և այլախոհների դեմ»,– հավելեց պատգամավորը։
Հայկ Մամիջանյանն ընդգծեց, որ պսակներով, անեծքներով և ֆեյքերով իշխանության եկածները, վաղ թե ուշ, այդպես էլ գնալու են։
