Մեր գլխացավանքը Նիկոլն է ու. Աննա Մկրտչյան (video)
Պետության անվտանգային խնդիրների լուծումը դրված է բացառապես իշխանության վրա, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Պատգամավորն ընդգծեց՝ իշխանությունը ֆեյքային իրականություն է ստեղծում՝ պետության անվտանգության պատասխանատվությունը վերագրելով ընդդիմությանը։
«Այն ֆեյքային իրականությունը, որն անընդհատ փորձում են ստեղծել, միտված է պետության անվտանգության պատասխանատվությունը ընդդիմության վրա դնելուն։ Ինչ հարցից խոսում են՝ անվտանգային հարցերից, մեր քաղաքացիներին առևանգելու և խոշտանգելու հարցից, ասում են՝ ընդդիմությունն ինչ է անում։ Երկրագնդի վրա չեք գտնի մի պետություն, որն ունի անվտանգային խնդիրներ, և այդ անվտանգային խնդիրների լուծումը տեսնում է ընդդիմության կամ արտախորհրդարանական ուժերի մեջ», - ասաց նա։
Աննա Մկրտչյանի խոսքով՝ եթե իշխանությունը չի կարողանում իր ուղիղ պարտականությունները կատարել, դա կոնկրետ հետևությունների տեղիք է տալիս։
