Հայ ազգը պետք է շնորհակալություն հայտնի մեծն հումանիստ ու հայասեր Ալիեւին

Նոյեմբերի 16-ին Սոչիում տեղի ունեցած այդքան սպասված Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հայտարարությունից եւ ընդունած նոր փաստաթղթից հետո Հայաստանում կրկին զուգահեռ իրականություն ձեւավորվեց: Փաշինյանի աջակիցներն ու իշխանական պրոպագանդան սկսեցին թմբկահարել, թե տեսեք, ոչ մի միջանցք էլ չենք տալիս , բայց ստորագրվել է մեզ համար շահավետ փաստաթուղթ, թեպետ իրականությունն այն է, որ դեմարկացիայի ու դելիմիտացիայի գործընթացին հավանություն տալն ինքնին՝ առանց Արցախի կարգավիճակի խնդրի ամրագրման, նախ կնշանակի լվանալ ձեռքերը Արցախից, ինչ վերաբերում է միջանցքին, ապա փաստաթղթում միգուցե դա չի կոչվի միջանցք, բայց դատելով Փաշինյանի հետպատերազմական գործողություններից, ոչ միայն միջանցք, այլ Հայաստանի կեսն է պատրաստ նվիրել իր սիրելի թուրքերին, ապա թուրքական վիլայեթի ղեկավար աշխատել:
Այն, ինչ տեղի ունեցավ Սոչիի հանդիպումից հետո, պարզապես հուզիչ էր: Իշխանական քարոզչամեքենան չէր հասցրել մի լավ խրախճանք հրամցնել հանրությանը, երբ Փաշինյանի կիրթ ու կառուցողական Ալիեւը նորից խոսեց «Զանգեզուրի միջանցքի»  մասին:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները մի քանի օր դիմադրելուց հետո, վերջապես, խոստովանեցին, որ Ալիեւը օրակարգ է բերել իր երազանքը ու իչիք դարձրել Սոչիում ձեռք բերված պայմանավորվածությունները: Իհարկե, ՀՀ «կրուտիտի» թիվ մեկ մասնագետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հարցուպատասխանի ժամանակ խուսափեց ուղիղ ասել այդ մասին, ասաց, թե Սոչիի պայմանավորվածությունները չեն արձանագրվել, դրանք ըստ նախատեսվածի պետք է արձանագրվեին դեկտեմբերի 1-ին Մոսկվայում փոխվարչապետերի եռակողմ հանդիպման ընթացքում, այդ մասին Սոչիի հանդիպումից հետո ասել էր ՌԴ նախագահը: Սոչիի ձախողման մասին երեկ լրագրողների հետ զրույցում չթաքցրեց նաեւ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:

Նա, բնականաբար, փորձեց պապից ավելի կաթոլիկ երեւալ եւ պնդել, որ իրենց համար միջանցքային տրամաբանությունը շարունակում է մերժելի մնալ, փոխխոսնակ, նախկին արտգործնախարար ՔՊ-ականն ասաց, որ այդ պատճառով է, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կիլոմետրը տվել են ադրբեջանցիներին, որպեսզի նրանք էլ մեզանից միջանցք չուզեն: Ըստ Ռուբինյանի որեւէ քարտեզով այդ ճանապարհը չի անցնում ՀՀ տարածքով, դա միշտ եղել է Ադրբեջանինը. «Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածի մի հատվածում մաքսատան տեղադրումը Ադրբեջանի ռեակցիան էր: Մինչ այդ Ադրբեջանը փորձում էր Գորիս-Կապան ճանապարհը ներկայացնել որպես իր կողմից տրված ճանապարհ՝ միջանցքային տրամաբանությամբ, որի դիմաց ուզում էին ստանալ մեր կողմից տրվող ճանապարհ՝ միջանցքային տրամաբանությամբ: Այդ մաքսատան տեղադրումը բնականաբար ֆիզիկական առումով խնդիրներ է առաջացրել մեր քաղաքացիների համար, ի դեպ, ժամանակավոր, որովհետեւ նոր ճանապարհների կառուցումով կլուծվեն դրանք, բայց միջազգային բանակցություններում փաստարկային իմաստով այնքան էլ վատ չէ, որովհետեւ ոչ թե մենք մտանք Ադրբեջանի միջանցքային տրամաբանության մեջ, այլ Ադրբեջանը մտավ մեր ոչ միջանցքային տրամաբանության մեջ»,- ասաց Ռուբինյանը:

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանն իսկապես չէր սխալվում՝ Ալիեւին կիրթ ու կառուցողական ասելով, Ալիեւը միայն այդպիսին չէ, նա մեծն հումանիստ, հայասեր, բարեգործ մարդ է, որ 30 տարի Գորիս-Կապան ճանապարհի նշված հատվածն անհատույց տվել է, որ մենք օգտագործենք, իսկ մենք՝ հայերս, շատ երախտամոռ ու անշնորհակալ ազգ դուրս եկանք, շնորհակալություն ասելու փոխարեն, քննադատում ենք այս մարդուն:
Իրականում կարելի էր զվարճանալ փոխխոսնակի մտքի գոհարներով, եթե ամեն բան այսքան ողբերգական չլիներ: Փաստորեն, վաղը նույն տրամաբանությամբ կարող ենք Տիգրանաշենն էլ տալ ադրբեջանցիներին, թուրքին մտցնել Հայաստանի կենտրոն ու հայտարարել, որ Ադրբեջանին բերեցինք մեր ոչ միջանցքային դաշտ:

Անի Սահակյան

դիտվել է 3463 անգամ
Լրահոս
«Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video) «Այս իշխանության՝ Ադրբեջանից ունեցած դողէրոցքի մասին»․ Աղվան Վարդանյանի առաջարկն ու ստացած պատասխանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am