Կալաձեն հրաժարական է ներկայացրել
Վրաստանի Էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հրաժարական է տվել: Նա պատրաստվում է տեղական ընտրություններում պայքարել Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար: «Ես այսօր լքում եմ պաշտոնս. ինձ համար մի շատ կարևոր փուլ է սկսում: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ներկայացրել է որպես Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու: Ամեն ինչ կանեմ, որպեսզի արդարացնեմ թբիլիսցիների հույսերը և գործունեությունս հաջող իրականացնեմ»,- նշել է Կալաձեն:
