Պետք է հասկանաս, որ ընդդիմադիրները մի օր դուրս կգան բանտերից, որ լրատվամիջոցները կգտնեն աշխատելու ձեւը

Հրապարակ օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը թերթի խմբագրականում գրում է. 

Կարելի է, իհարկե, ընդդիմադիրներին լցնել բանտերը, նրանց դեմ ստալինյան ժամանակների ոգով գործեր հարուցել, ասենք՝ առաջնորդի կյանքի դեմ մահափորձ կազմակերպելու մեղադրանքով։ Կարելի է լրատվամիջոցների դեմ դրակոնյան օրենքներ ընդունել՝ սահմանափակելով նրանց ֆինանսավորման աղբյուրները եւ ազատ խոսքի իրավունքը։ Կարելի է բոլոր դատավորներին պատժել կամ փոխել, մանավանդ նրանց, ովքեր երբեւէ իշխանությունների շահերից չբխող որոշումներ են կայացրել։ Կարելի է պարտադրել մեծահարուստներին, որ առանց դատ ու դատաստանի «մուծվեն» բյուջե կամ ՔՊ-ին, գուցե՝ անհատ անձանց, իսկ ով հրաժարվում է, բանտարկել եւ քննություն չանել ամիսներով, մինչեւ համաձայնեն կատարել իշխանական պահանջները։


Կարելի է դպրոցներում, բուհերում եւ, առհասարակ, բոլոր պետական հիմնարկներում երկուական տնօրեն սահմանել, մեկը՝ ընտրովի, մյուսը՝ նշանակովի, որ նախ՝ իրար միս ուտեն, երկրորդ՝ կառավարելի լինեն իշխանության կողմից։ Կարելի է բոլոր բարձր պաշտոնյաներին փոխել՝ նշանակել չքավոր ու տգետ մարդկանց, որոնք երբեք իրենց կյանքում այդտեղ չէին հայտնվի, եթե «վերին» կամքը չլիներ։ Կարելի է նորից խոշորացնել համայնքները, որպեսզի նոր ընտրություններ կազմակերպելու հնարավորություն ստեղծվի, եւ նոր՝ ավելի վստահելի համայնքապետեր կարգելու, որոնք հնազանդորեն կկատարեն Երեւանից եկող հրահանգները։

Ամեն ինչ կարելի է անել, երբ դու իշխանություն ես։ Բայց պետք է հասկանաս, որ ընդդիմադիրները մի օր դուրս կգան բանտերից, որ լրատվամիջոցները կգտնեն աշխատելու ձեւը, որ միշտ կհայտնվեն անկախ դատավորներ, որ միջազգայինները մի օր կխոսեն ապօրինություններիդ մասին, որ տգետ պաշտոնյաներդ քեզ ավելի շատ կխայտառակեն եւ, վերջապես՝ ընտրողը մի օր կձախողի պլաններդ եւ կքվեարկի մրցակիցներիդ օգտին։

 

դիտվել է 1063 անգամ
Լրահոս
Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք» «Իրավունք». Փաշինյանն էլ չի հավատում մարզպետներին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am