Ի՞նչը չներվեց Հովիկ Աբրահամյանին
Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչը չներվեց Հովիկ Աբրահամյանին։ Այսօր ԱԺ-ում այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ տնտեսական ցուցանիշները վատն էին, բայց, ըստ նրա՝ շատ ավելի վատ տնտեսական պայմաններում վարչապետներին որևէ բան չի սպառնացել, նրանք շարունակել են պաշտոնավարել։«2016թ. հիշարժան էր նաև նրանով, որ տեղի ունեցավ ՀՀ կառավարության փոփոխություն. Այս իմաստով՝ կարևոր եմ համարում քննարկել, թե ինչու հեռացավ Հովիկ Աբրահամյանը: Եթե կառավարման արդյունավետության տեսանկյունից նայենք, ապա նույն 2017թ. ՊՊԾ գնդի իրադարձությունները ներվեցին ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանին, որ, ըստ էության, տեղի ունեցավ մի բան, որ իրենք ուզում էին ասել, թե կանխվել է։ Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին այդ նույն իրադարձությունները ներվեցին, բայց Հովիկ Աբրահամյանին ոչինչ չներվեց։ Կարծում եմ, որ ամենակարևոր պատճառներից մեկն այն էր, որ Հայաստանը թևակոխում էր իշխանության տրանսֆորմացիայի մի շրջան, և Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ հնաբնակներից լինելով՝ 2017-18թթ. կարող էր իր շուրջ որոշակի կոնսոլիդացիա ապահովել՝ խառնելով Սերժ Սարգսյանի՝ մեզ և ձեզ հայտնի պլանները»,- ասաց նա։
