Սիսակ Գաբրիելյանի «թփրտոցն» ու արդարացումները (video)
Միջադեպի մանրամասներին չեմ տիրապետում, որովհետև ներկա չեմ եղել և ցավում եմ, որ ներկա չեմ եղել ոչ թե նրա համար, որ ուզում էի լինել, այլ գուցե փորձեի ինչ-որ բան կանխել, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը՝ անդրադառնալով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին։
«Ես հասել եմ այն պահին, որ պահին` դուք էլ էիք հասել։ Մամուլի վերնագրերից եմ իմացել, որ ես էլ եմ ներկա եղել ծեծկռտուքին», - լրագրողներին ասաց Գաբրիելյանը։
