Նիկոլն ու Ալենը միասին ռուլետկա են պտտեցնում

Իշխանական վերնախավում բավական ընդունված տարբերակ է, երբ մի թեմա շրջանառության մեջ են դնում մեկ այլ կարևոր հարցից ուշադրությունը շեղելու նպատակով: Այդ հնարքը գերկատարելագործվեց Նիկոլ Փաշինյանի իշխանության երեքուկես տարիներին: Բնավորությամբ ժուլիկ, մեծն մանիպուլատոր Նիկոլ Փաշինյանը կառավարման առաջին իսկ օրից ապավինում է այս հնարքը եւ փորձում մի թեման <<ջրել>> մյուսով, սրանց համար չկան որեւէ կարմիր գծեր, չթույլատրված սահմաններ, մի մարդ, որ 44 օր ստի ու կեղծիքի միջոցով հանձնեց Արցախը եւ դրա շարունակությունն այսօր Հայաստանի մաս-մաս հանձնումն է, ոչ մի բանի առջեւ չի կանգնում եւ պատրաստ է ամենածայրահեղական քայլին: Նրա բնույթն է այդպիսին, հատկապես պատերազմից հետո սրացումներ են նկատվում, Նիկոլ Փաշինյանն ամեն օր ինչ-որ մի սկանդալային հայտարարություն է անում, շեղում հանրության ուշադրությունը նախորդ օրը տեղի ունեցած կարևոր և օրախնդիր հարցերից։ Այն իրադարձությունները, որոնք, օրինակ, մեկ շաբաթ առաջ համարվում էին հրատապ լուծում պահանջող, մոռացության են մատնվում հաջորդ հայտարարությամբ, կամ քչերն են դրանց մասին հիշում։
2019-ին նա հմտորեն խաղարկեց պետական ապարատում պարգեւավճարների թեման, այդ օրերին ողջ համացանցը, լրատվական միջոցները ողողված էին կառավարության անդամների պարգևատրումների մասին նյութերով: Ամեն տեղ քաղաքացիներն այդ մասին էին խոսում` օդում, ջրում, թե ցամաքում: Երկրորդական պլան էին մղվել անվտանգությանն առնչվող լրջագույն հարցերը: Հետո պարզվեց, որ այդ օրերին ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ բավականին ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում եւ պարգեւավճարների թեման շրջանառության մեջ էր դրել ու ավելի էր թեժացնում հենց իշխանությունը, որպեսզի հանրության ուշադրությունը շեղի ԼՂ հակամարտությանն առնչվող արտաքին քաղաքական զարգացումներից:

Նույնկերպ փակվեց վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի բունկերային արկածների մասին թեման, Գլխավոր շտաբի մասին սկանդալային ինֆորմացիաները հրամցվեցին հանրությանը, այդպես փորձեցին խլացնել Ալեն Սիմոնյանի, Հրաչ Հակոբյանի եւ էլի այլ իշխանականների Հունաստանում <տժժիկները> պատերազմի առաջին տարելիցի օրերին, իշխանությունը անհապաղ ձերբակալեց արդեն յուրային դարձած նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Կամ համացանցում հայտնված ահասարսուռ կադրերը , երբ պատերազմի զոհերի դիակները պարկերով նետել էին փնթի մի սենյակի հատակին: Իշխանությունն անհապաղ կազմակերպեց Սարյան փողոցի գինու փառատոնը, ապահովեց մասովկան եւ հանրությունը շեղվեց լացուկոծից, սկեցին հայհոյել փառատոնի մասնակիցներին:

Կամ օգոստոսին ՔՊ-ի կողմից խորհրդարանում հրահրված ծեծկռտուքի օրերին հետո պարզվեց, որ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհահատվածի 21 կիլոմետրը փաստացի հանձնել է Ադրբեջանին, ծեծկռտուքից մեկ-երկու օր անց ադրբեջանցիները փակեցին ճանապարհը եւ մի քանի օր հարակից համայնքների բնակչությանը զրկեցին տեղաշարժից:

Այսպիսի պատակների համար իշխանության կողմից բնակչությանը հրամցվում է ինֆորմացիոն փուչիկ, որի նպատակը քաղաքացիների ուշադրությունը իրական և կարևոր նշանակություն ունեցող խնդիրներից շեղելն է։

Թերևս սրանով է պայմանավորված, որ հանրային լայն քննարկման առարկա են դառնում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են տարբեր աղմկահարույց քրեական գործերի հարուցումը, օրհներգի կամ զինանշանի փոփոխության թեման, Փաշինյանի արած սելֆիները, փոքր նշանակություն ունեցող տարբեր հանդիպումները, փառատոնները և այլն։
Վերջերս էլ Ալեն Սիմոնյանի թանկարժեք մեքենայի թեմայով փորձեցին շեղել հանրության ուշադրությունը Փաշինյանի Սոչի այցից եւ եռակողմ խայտառակ հանդիպումից ու հայտարարությունից:
Խորհրդարանում Հայաստան խմբակցության օգնականներին ծեծի պատմությունը նույն շարքից է: Իշխանությունը փորձեց թեքել քննարկումների վեկտորը գերիերի մասին Ալեն Սիմոնյանի աղմկահարույց հայտարարությունից, որը ավելի շատ պետական դիրքորոշում է, քանի որ շաբաթներ առաջ էլ Փաշինյանը հայտարարեց, թե պետք է դեռ քննել ու հասկանալ՝ ինչ հանգամանքներում են մեր տղաները գերի ընկել: Ալեն Սիմոնյանն այսօր ավելի փացեց փակագծերը, ասելով, որ իր համար գերիներն արդեն չկան:

Բացի այդ իշխանությունը փորձում է սահուն շրջանցել ՏԻՄ ընտրություններում ընդդիմության ջախջախիչ հաղթարշավը եւ այն փաստը, որ ընդամենը երեք ամսվա ընթացքում իր իշխանությունը 40 տոկոսի վարկանշային անկում գրանցեց:

Անի Սահակյան

դիտվել է 1752 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am