Թուրքիայում մի խումբ իրավապաշտպաններ են ձերբակալվել
Թուրքիայի իրավապահ մարմինները Ստամբուլում ձերբակալել են մի խումբ իրավապաշտպանների ու ակտիվիստների: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը: Իրավապաշտպանները հյուրանոցներից մեկում մասնակցում էին մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված մի ծրագրի, երբ ոստիկանները հարձակվել և ձերբակալել են նրանցից տասին: Ձերբակալվածներին չեն ասել, թե ինչ մեղադրանքով են տարվում ոստիկանական բաժանմունք:
