Տգիտություն, թե՞ «իշմար» Ալիեւին՝ վերացնել մեր գերիներին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական սկանդալի մեջ է հայտնվել։ Նա հերթական անգամ հակահայկական կամ ադրբեջանամետ հայտարարությունն է արել։
Համացանցում է հայտնվել Ալեն Սիմոնյանի ֆրանսիահայ համայնքի հետ հանդիպման գաղտնի տեսագրություն։ Նա հայ գերիներին համարում է դասալիք՝ ասելով, որ նրանք իր համար չկան. «Կներես, կարող է սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն չկան: Գիտես էդ գերիները ովքեր են, մարդիկ են, որոնք զենքը դրել ու փախել են: Ես սա բարձր չեմ կարող ասել»,- տեսանյութում ասել էր նա:
Նա ինչ-որ համեմատություն է անում Իսրայելի հետ՝ կցկտուր մտքեր արտաբերում, թե Իսրայելում չեն էլ բանակցում այն ահաբեկիչների հետ, որոնք ինքնաթիռ են գողանում, նրանց տեղում ոչնչացնում են:
Ավելի ուշ՝ խորհրդարանում լրագրողների հետ կարճ ճեպազրույցում Սիմոնյանը վերահաստատել է՝ իրենց մարտական դիրքերը լքած և գերության հանձնված զինծառայողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն: «Այն մարդիկ, ովքեր չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ զենքը վայր են դրել ու հանձնվել են գերի… «Ֆեյսբուք»-ում հերոս բառը բավական արժեզրկվել է՝ բոլորի նկատմամբ հավասար սանդղակ կիրառելու պատճառով: Բանակում կան բազում հերոս տղաներ, բայց կան նաև զինվորներ ու սպաներ, որոնք իրենց պարտականությունները չեն կատարել ու հայտնվել են գերության մեջ»,- ասել է նա: Սիմոնյանը հիշեցրել է՝ Քրեական օրենսգրքում դասալքության համար քրեական պատասխանատվություն է սահմանված:
Նման դեպքերում բոլոր այն մարդիկ, որոնք օրենք են խախտել և սահմանը պաշտպանելու փոխարեն նախընտրել են հանձվել, պետք է Հայաստան վերադարձից հետո քրեական պատասխանատվության ենթարկվեն: Դիտարկմանը՝ իսկ եթե սահմանը պահողը չի ունեցել կրակելու հրաման, ԱԺ նախագահն արձագանքեց. «Զորքը, որ կանգնած է սահմանին և պաշտպանում է սահմանը, ինքնին այդ հրամանն ունի: Իսկ հրամանատարը, որը նման հրաման է տվել, նույնպես ենթարկվելու է քրեական պատասխանտվության»:
ՀՀ երկրորդ պաշտոնյան իր քաղաքական թիմի անբարոյական դեմքը ներկայացնելուց բացի փորձել է խեղել իրականությունը՝ այդպիսով կանաչ լույս վառելով Ալիեւի բարբարոս ռեժիմի առջեւ:

Խնդիրն այն է, որ Իսրայելն իր զինվորներին գերի ընկնելու դեպքում, իրավունք է տալիս անել ամեն ինչ՝ ողջ մնալու համար։ Ընդհուպ՝ ռազմական գաղտնիքներ հայտնելը։ Իսրայելն ամեն ինչ անում է, որ գերի ընկած զինվորին վերադարձնի ու անհրաժեշտության դեպքում դատարանի առաջ պատասխանատվության կանգնեցնի: Եւ ԱԺ խոսնակի հայտարարությունը կարելի էր սոսկ տգիտություն որակել, եթե այն չլիներ այդքան վտանգավոր մեր գերի ընկած տղաների համար: Նրանց տեռորիստների հետ համենատելով Ալեն Սիմոնյանն ու իր գլխակեր թիմն ըստ էության Ալիեւին «իշմար» են տվել անել իր սեւ գործը, իսկ տեռորիստներին բոլորս գիտենք, թե ինչպես են պատժում:

Իշխանությունն ըստ էության վերջնականապես եւ անվերադարձ Ալիեւի ռեժիմին է նվիրում հայ գերիներին: Մարդկանց, որոնք այդ կարգավիճակում են հայտնվել հենց այս իշխանության, անգրագետ ղեկավարների պատերազմը տանուլ տալու, մարտի դաշտում ստեղծած բարդակի հետեւանքով:
Այս հայտարարությունից հետո Հայաստանում պետք է բառի բուն իմաստով հեղափոխություն տեղի ունենար, ոտքի կանգնեին ոչ միայն գերիների հարազատներն ու ծնողները, այլ բոլորս, քանզի այդ տղաները նաեւ մեր տղաներն են, մեր եղբայրները, հարազատը, ազգի սերուցքը, հատկապես, որ այսօր էլ Փաշինյանի ռեժիմը շարունակում է նոր գերիներ տալ:Ընդդիմություն, շարքային քաղաքացիներ, բոլորն այս պահին պետք է ոտքի կանգնեն ու խեղդեն թե Ալենին, թե իր շեֆին: Ի վերջո, սա ոչ աշխատավարձի, ոչ պարգեւավճարի եւ ոչ էլ գերթանկարժեք ավտոմեքենայի հարց է, որի մասին, ի դեպ, Ալեն Սիմոնյանը նույն անբարտավանությամբ պարզաբանում տվեց, ինչպես, որ գերիների հարցի վերաբերյալ: Նա ասաց, որ Հայաստանը խորհրդարանական պետություն է, ժողովրդի մանդատ ունեցող խորհրդարանը պետք է ներկայացուցչական լինի: Տպավորություն է, թե ժողովուրդն էր խնդրել, որ իր թոշակները, աշխատավարձերը չբարձրացնեն, Ալեն Սիմոնյանին ավտոմեքենա գնեն:

Անի Սահակյան

դիտվել է 974 անգամ
Լրահոս
Ծնողների շիրիմի մոտ հայտնաբերվել են տղայի մարմինը Պատմական ամոթի խարանն այս անգամ էլ դաջվելու է մեր հասարակության ճակատին․ Հայր Ասողիկ Չինաստանի հյուսիսարևմտյան մասում տասը հազար մարդ տուժել է հորդառատ անձրևներից Մթնոլորտային ռուլետկա, որտե՞ղ է եղանակի կանխատեսումն ամենադժվարը, որտե՞ղ՝ ամենահեշտը Հաջիևի հայտարարությունները պետք է դիտարկել «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգի համատեքստում․ Աբովյան Մանրամասներ՝ Սիլիկյան թաղամասում բռնկված խոշոր հրդեհից Ամենայն Հայոց Կաթողիկոսն Աստծո օծյալն ու Հայ Եկեղեցու գլուխն է․ Տեր Մաղաքիա Կանադայի Հայոց թեմը դատապարտել է Վեհափառի նկատմամբ քրեական հետապնդումը Պայմանները չեն կատարվել․ ՈՒԵՖԱ-ի հայտարարությունը Ում շքեղ նորոգված աշխատասենյակն է տրամադրվել Արայիկ Հարությունյանին. «Ժողովուրդ» Բա Վարդեւանյանի քվեարկությո՞ւնը. «Հրապարակ» Արայիկ Հարությունյանի «մուրազը փորը չի՞ մնա». «Հրապարակ» «Կա՛մ ենթարկվում եք, կա՛մ ազատվում եք». Ամեն մեկն իր համակարգում «ցար ի բոգ է». «Հրապարակ» Ինչ ունեցվածքով ավարտեց պատգամավորական գործունեությունը Հայկ Սարգսյանը. «Ժողովուրդ» Վարդևանյանի ընտրությո՞ւն, թե՞ Վեհափառի դատական նիստ․ խորհրդարանում արտառոց վիճակ է. «Ժողովուրդ» Սասունի սիրտը կփորձեն շահել. «Հրապարակ» Ինչպես են վերաբաշխվել աշխատասենյակները Ազգային ժողովում. «Ժողովուրդ» Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Սիլիկյան թաղամասի հարևանությամբ գտնվող աղբավայրում Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունը Վեհափառի՝ դատարան հրավիրվելը համարել է անընդունելի և դատապարտելի Ով է Նուբարաշենի աղբավայրում մահացած անձը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում արմատից փտած հերթական ծառն է տապալվել Ինչու համախմբվել Ամենայն Հայոց Կաթողիկոսի շուրջ․ Սամվել դպիր Գրիգորյան Ամենայն Հայոց Կաթողիկոսի դատավարությունը վտանգավոր շրջադարձ է հայոց պատմության մեջ․ Ամստերդամ Փոփոխություն է տեղի ունենալու ավտոբուսային երթուղիներում
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am