Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը

Հրապարակը գրում է. ԱԺ հերթական քառօրյայի մեկնարկին հերթական միջադեպը տեղի ունեցավ։ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում իշխանական պատգամավորները եւ նրանց օգնականները՝ մոտ 3 տասնյակ, ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի պատգամավորների 3 օգնականներին։ Միջադեպը սկսվել է նրանից, որ Փաշինյանի աներձագ Հրաչ Հակոբյանին ու Սիսակ Գաբրիելյանին թվացել է, թե տղաներն իրենց թարս են նայել միջանցքում եւ չեն ընդունել իրենց բարեւը։ Տեղում փորձել են հաշիվ պահանջել, օգնականներն ասել են, որ դա նրանց թվացել է։ Սակայն բացատրությունը համոզիչ չի թվացել, եւ ՔՊ-ականները դիմել են խորամանկության։ Ռուբեն Ռուբինյանի օգնականի միջոցով կապվել են ընդդիմադիրների օգնականների հետ, կանչել Ռուբինյանի աշխատասենյակ՝ իբր միջադեպը հարթելու, եւ մոտ 30 հոգով հարձակվել են նրանց վրա ու ծեծել։ Սեռական հայհոյանքները լսելի են եղել ԱԺ միջանցքներում։


Պատմեցին, որ «օպերացիան» ղեկավարել է աներձագը, գլխավոր ծեծողը եղել է թիվ 1 ուսապարկ Վահագն Ալեքսանյանը, ակտիվ մասնակցել են Սիսակ Գաբրիելյանը, Արմեն Խաչատրյանը եւ այլք։ Արմենուհի Կյուրեղյանի օգնականը՝ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, դեմքի շրջանում վնասվածքներ է ստացել, շտապօգնություն են կանչել։ Ռուբինյանն աշխատասենյակում չի եղել, իսկ ԱԺ-ում ծառայող ՊՊԾ-ի տղաները թեպետ լսել են գոռոցներն ու հայհոյանքը, սակայն միջամտել են այն ժամանակ, երբ ԶԼՄ-ները հայտնվել են դեպքի վայրում։

Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը հարցին՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացնելո՞ւ են, ասաց՝ ԶԼՄ-ների հրապարակումներն արդեն իսկ հաղորդում են։ Ավելի ուշ մի խումբ ՀՅԴ-ականներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ եւ ՔՊ-ականներին կոչ էին անում դուրս գալ ու բացատրություն տալ, թե ինչու են խաբեությամբ տղաներին կանչել սուրճ խմելու, ապա ծեծի ենթարկել։

 

դիտվել է 1146 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել «Իրավունք». Մարզպետները իրար մեջ դժգոհել են Փաշինյանից. «Ամեն օր մի թարս բան խոսում է, մեզ գցում կրակը» «Իրավունք». Փաշինյանը նոր հրահանգ է իջեցրել. «Դրեք, ծվունները հանեք, հեր ու մանուկ հիշեք»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am