Սեյրան Օհանյանը խոսեց երեկվա ծեծկռտուքից (video)
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն այսօր Ազգային ժողովի նիստի մեկնարկին անդրադարձավ երեկ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքին:
Նա հայտարարեց, թե այն, ինչ երեկ տեղի է ունեցել, հերթական խուլիգանությունն էր իշխանության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել ու այդ ամենը տմարդի, ճղճիմ ձևով, մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել են: Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել անվտանգություն ապահովող ՊՊԾ-ն», - ասաց Օհանյանը:
Նա նշեց, թե ծեծկռտուքը եղել է ծրագրավորված ու այլ շենքից հրահանգավորված:
