Էդմոն Մարուքյանը 2 նշանակեց
ԱԺ արտահերթ նիստին այսօր 2016թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը քննադատեց մշտական հանձնաժողովներում նախարարների ներկայացրած ցուցանիշներն ու տեղի ունեցած հարցուպատասխանը: «ՀՀ քաղաքացին սկսե՞լ է ավելի լավ ապրել: Այո՞, թե ոչ: Ես ասում եմ՝ ոչ: ՀՀ քաղաքացիները դադարե՞լ են արտագաղթելուց: Ոչ: ՀՀ գյուղերն այլեւս չե՞ն դատարկվում: Դատարկվում են: Վարկե՞ր եք վերցրել, արդյունավե՞տ են աշխատում: Ոչ: Ինչ հարց կա, ոչ է», ինքն իրեն հարց տվեց ու պատասխանեց Մարքուքյանը: Ինչպես ասաց՝ Իշխանության ամենատարբեր ներկայացուցիչներ այս ֆոնին շարունակում են հարստանալ: «Նայելով այս կատարողականը՝ ամբողջ իշխանությունը իմ կողմից ստանում է 2: Ու այդ 2-ը Աշոտյանի ներմուծած նոր համակարգով չեմ նշանակելու, այլ սովետական համակարգով: Ինչո՞ւ, քանի որ կառավարությունը մնացել է այդ համակարգի մեջ, իսկ դրսում 21-րդ դարն է»,- հայտարարեց նա:
