«Մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար»
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ի թիվս այլ հարցերի, խոսեց նաև Հայաստանի ոսկու պաշարների մասին: Լրագրողների դիտարկմանը, որ այն բավականին քիչ է՝ նշեց, որ ամեն ինչ նորմալ է: «Մեզ պետք չի էս պահին ոսկու պաշար»,- արձաքանքեց նա: Ինչպես ասաց՝ 14 տարի առաջ Հայաստանը հրաժարվեց 1,6 տոննա ոսկու պաշարից, սակայն շուտով կունենա ավելիտ շատ: «Հիմա կառուցում ենք աֆինաժի ոսկու բավականին լուրջ գործարան: 2004 թվին մեր ոսկու պաշարն ընդամենը եղել ա 1,6 տոննա, էդքան մեծ ոսկու պաշար չի եղել, ու էդ պահին դա ճիշտ հարց ա եղել էդ վաճառելը, որովհետեւ էն գումարը, որ փոխանցել ենք բյուջե, լուրջ գումար ա եղել»,- ասաց նա:
