Փաշինյանի վաղեմի երազանքը. ովքեր են նրա ապավենը

ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ դեկտեմբերի 5-ի ընտրություններին՝ նշելով, որ ՏԻՄ ընտրությունների որակը, երբ քաղաքացին տեր է եւ որոշող, ի կատար է ածված:
Փաշինյանն իր «Ֆեյսբուք»-ի էջում մասնավորապես գրել է. «Որքան էլ ակնհայտ է, որ մեր օրակարգի առաջնահերթությունները կապված են արտաքին մարտահրավերների հետ, այնուամենայնիվ պիտի արձանագրեմ, որ ՏԻՄ ընտրությունների այս որակը, երբ քաղաքացին Տեր է եւ Որոշող, մեր վաղեմի երազանքն է՝ ի կատար ածված: Գիտեմ եւ հասկանում եմ տեսակետը, թե ավելի լավ է ընտրությունները կեղծվեին, բայց անվտանգության ավելի բարձր մակարդակ ունենայինք, բայց իմ համոզմունքը եղել է, կա եւ կլինի, որ հենց ընտրությունների կեղծման երկարամյա պրակտիկան է քայքայել 90-ականների սկզբին ձեւավորվող պետական դիմակայունության համակարգը եւ շղթայական ռեակցիաներով հանգեցնել անվտանգային աղետների»:


Նիկոլ Փաշինյանն ըստ էության ասում է, որ ՏԻՄ ընտրությունների իրենց երազանքն ի կատար է ածվել: Փաստորեն, երբ քաղաքական եւ ընտրական դաշտն այնքան ես ապականում, որ ընտրություններին անգամ 50 տոկոս մասնակցություն չի գրանցվում, սա համարվում է երազանքի կատարում: Պաշտոնական տվյալներով դեկտեմբերհինգյան ընտրություններին ընտրողների մոտ 42 տոկոսն է մասնակցել:

Երկրորդ՝ փաստորեն Փաշինյանի վաղեմի երազանքն էր նախկին` կլանային, ցուցակագրելու, ընտրողներին նյութական խոստումներ տալու, վախի մթնոլորտ ձևավորելու և այլ բարքերի շարունակությունը հեղափոխությունից հետո շարունակելը:
Կամ ինչպես ընդդիմադիր Փաշինյանն էր ասում ՝հին հանրապետական տեղական իշխանիկներին թավշյա քաղաքապետեր վերարտադրելը :

Իրականում Փաշինյանը հասկացավ, որ մարդիկ տեղական մակարդակում մերժում են իրենց, որովհետև հասկացել են, նախկիններից վատն են , ուստի Փաշինյանն էլ հույսը դրեց նախկինների վրա: Եւ մի շարք համայնքներում ՔՊ-ին հաղթանակ են պարգեւել այդ նախկինները:

Թալինում ՔՊ-ի տառաճանաչ թեկնածու Տավրոս Սափեյանին օրինակ ըստ մամուլի տեղեկությունների աջակցում էին Արագածոտնի նախկին մարզպետ, ներկայումս ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Սահակյանն ու մարզի երբեմնի ՀՀԿ-ական գյուղապետերը:

Նույն մարզի Աշտարակ համայնքում թեկնածուն՝ Թովմաս Շահվերդյան ինքն էր նախկին, հինգ տարի առաջ քաղաքապետ էր դարձել ՀՀԿ-ի <<դաբրոյով>> եւ ծառայում էր նախկիններին, բայց այս ընտրություններին դարձավ Փաշինյանի ու իր թիմի սրտի թեկնածուն:

Ջերմուկում Սերժ Սարգսյանի ամենամտերիմ մարդկանցից մեկի՝ գործարար Աշոտ Արսենյանի որդին է հաղթանակ տարել, Արսենյանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր է, Ջերմուկ գրուպի սեփականատերը:
Մարտունիում Հովհաննես Հովյանը նույնպես Սերժ Սարգսյանի մտերիմներից էր, մամուլը բազմիցս է գրել, որ Հովեյանի մոսկվայաբնակ գործարար եղբայրը ընտրություններին մեծ աջակցություն էր ցուցաբերում ՀՀԿ-ին, իսկ կրտսեր եղբայրը, 2017-ին ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով պատգամավորության թեկնածություն էր առաջադրել: Արթիկ համայնքում ՔՊ թեկնածուն Պեմզաշեն համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն էր, ով գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկն է: Սա ամբողջական ցանկը չէ եւ գրեթե բոլոր համայնքներում նախկինները ստիպողաբար, կամ ինքնակամ աշխատել են իշխանական թեկնածուների օգտին, այն նախկինները, որոնց հրեշ ներկայացնելով Փաշինյանն ամրապնդում է իր իշխանությունը: Հավանաբար սա էր նրա երազած իշխանությունը, այսպիսին՝ ՏԻՄ ընտրությունը:

Անի Սահակյան

դիտվել է 1541 անգամ
Լրահոս
Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում ԿԲ նախագահը զգուշացրեց՝ ապոկալիպսիս է սպասվում․ ինչպես է Նիկոլը պայթեցնում տնտեսությունը․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am