Փաշինյանի «անբաշար» քավորը. ձախողակների խմբակ

Հայաստանում կիրակի անց են կացվել ՏԻՄ համամասնական ընտրություններ: 38 խոշորացված համայնքներից 36-ում ընտրությունները եղել են կուսակցական ցուցակներով,այսինքն միմյանց դեմ մրցում էին քաղաքական ուժերը, իսկ ազգային փոքրամասնություններով բնակեցված երկու համայնքներում՝ նախկինի նման մեծամասնական ընտրակարգով, քանի որ ընտրողների թիվն այստեղ չի անցնում 4000-ից։

Կիրակնօրյա ընտրությունների դասերը, հետեւություններն ու եզրահանգումները շատ են, սակայն կարեւոր դրվագներից մեկն այն է, որ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ և Սեմյոնովկա գյուղերում բնակիչներից ոչ մեկը չի մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին՝ այդպես արտահայտելով իրենց բողոքը համայնքների խոշորացման դեմ։ Մոտավորապես երեք հազար ընտրող: Իհարկե, պետության ծախսած գումարները ջուրը ընկան, սակայն այս բնակիչները քաղաքացիական բարձր մակարդակ դրսեւորեցին՝ ցույց տալով. Թե ինչպես է հնարավոր միասնական ու միահամուռ կերպով մերժել իշխանությունների ցանկացած արկածախնդրություն: Այս համայնքներում դեմ են խոշորացմանը, չեն ուզում, որ իրենց գյուղերը միանան Սեւան քաղաքին, մարդիկ հասկանում են դրա զուտ քաղաքական նպատակահարմարությունն ու ասում, որ չեն ուզում մի թղթի համար հասնել Սեւան։ Քաղաքական իշխանությունը պետք է դասեր քաղի, իսկ մեր քաղաքական ուժերն էլ տեսնեն, թե ինչպես կարելի է լինել միասնական եւ որտեղ է արդարացված բոյկոտը՝ իբրեւ պայքարի ձեւ։

Ընտրություններին եւ դրանից առաջ իշխանությունը գործի էր դրել բոլոր ռեսուրսները հաղթանակ ապահովելու համար, որոշ համայնքներում ընտրակաշառք բաժանելու մասին ահազանգեր անգամ կային, միայն այն փաստը, որ ընտրություններից հաշվված օրեր առաջ յուրային պաշտոնակատարներ էր նշանակում, արդեն իսկ մատնում էր, որ իշխանությունների նպատակը ոչ թե ՏԻՄ ինստիտուտի կայացումն է, ոչ էլ ազատ, ժողովրդավար ընտրությունների անցկացումը, այլ իշխանության զավթումը՝ ներքեւի օակներում: Փաստորեն այս մասին հասկացան միայն Ծովագյուղի եւ Սեմյենովկայի բնակիչները: Ճիշտ է նրանց բոյկոտն առայժմ որեւէ բան չի փոխվել եւ այս համայնքները Սեւանի կազմում են, սակայն մարդիկ կարողացան ցույց տալ իրենց դիրքորոշումը, նրանք նաեւ այլ գործողություններ են խոստանում:

Դեկտեմբերի 5-ի ընտրությունները եւս մեկ անգամ վերահաստատեցին, որ մարդիկ ընտրում են ոչ թե քաղաքական ուժերին ու գաղափարները, այլ կոնկրետ անձանց ու որտեղ առաջադրվել էին ուժեղ թեկնածուներ, իշխանությունը պարտվել է կամ առնվազն բացարձակ իշխանություն չի նվաճել: Այս տենդենցը նկատելի էր դեռեւս հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, ուստի եթե արմատական ընդդիմադիրները փոքր-ինչ նեղություն տային իրենց, ուժեղ անհատների վրա խաղադրույք կատարեին, ապա ներքեւից իշխանափոխությունը երաշխավորված կլիներ:
Սրա մասին է վկայում ասենք մի շարք մարզպետների լիակատար ձախողումը: Չնայած ընտրարշավի ողջ ընթացքում մամուլում տասնյակ նյութեր հայտնվեց Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանի ցուցաբերած ջանքերի մասին, նա համայնքապետերին պարտադրաբար ցուցակ էր մտցրել, սոցիալական օգնության անվան տակ, նախընտրական գումարներ էին բաժանում, մոբիլիզացրել էր վարչական ողջ ռեսուրսը Մասիսում իր թեկնածու Սայեն Հայրապետյանի հաղթանակի համար, սակայն վերջին չորս տարվա քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը համոզիչ հաղթանակ տարավ եւ 52 տոկոսից ավել ձայն հավաքեց:

Նույնը Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանի մասին կարելի է ասել, մարզպետը նաեւ Վանաձորի թեկնածուներից էր, կարելի է պատկերացնել, թե հենց միայն սեփական հեղինակության, վարկանիշի համար ինչ ջանքեր է գործադրել Խխաչատրյանը, սակայն Վանաձորցիները նորից ընտրեցին գործող համայնքապետ Մամիկոն Ասլանյանին: Ապարանում եւս, նորանշանակ մարզպետ Ռազմիկ Պետրոսյանը մարզի ՀՀԿ-ականների հետ չնայած կաշվից դուրս էր գալիս, որ Ապարանում ՔՊ թեկնածուն հաղթանակի, սակայն մարզում ընդունված եւ սիրելի Գնթունիկի սեփականատեր Կարեն Եղիազարյանը ջախջախիչ պարտության մատնեց նրան:
Փաշինյանի քավորը ամենաանբաշարը դուրս եկավ, ընդամենը մեկ համայնքում նա պետք է աշխատանքներ տաներ, սակայն դա էլ գլուխ չբերեց: Նոյեմբերյանում ՔՊ թեկնածուն 50+1 չի ստացել, իսկ մյուս երկու ուժերը արդեն հուշագիր են պատրաստվում կնքել կոալիցիա կազմելու համար, որի արդյունքում ՔՊ-ն Նոյեմբերյանում ընդդիմություն կդառնա:

Անի Սահակյան

դիտվել է 1947 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am