Ռուսաստանցի թենիսիստը սկանդալ է բարձրացրել Ուիմբլդոնի առաջնությունում (տեսանյութ)
Թենիսի Ուիմբլդոնի առաջնության կազմակերպիչները ոչ սպորտային արարքի համար տուգանել են ավստրալացի թենիսիստ Բերնանդ Տոմիչին եւ ռուսաստանցի Դանիլ Մեդվեդեւին: Բերնանդ Տոմիչին տուգանվել է 15 հազար դոլարով, քանի որ բժշկական ընդմիջում է վերցրել, չնայած վնասվածք չի ունեցել: Դանիլ Մեդվեդեւն իսկական սկանդալ է սարքել բելգիացի Ռուբեն Բեմելմանսոնի հետ խաղի ժամանակ: Նա նախ պահանջել է փոխել գլխավոր մրցավարին, սակայն կազմակերպիչները չեն կատարել նրա պահանջը, իսկ երբ պարտություն է կրել, նա սկզբում սեղմել է գլխավոր մրցավար Մարիանա Ալվեշի ձեռքը, իսկ հետո մանրադրամներ նետել նրա կողմը: Այդ արարքների համար ռուս թենիսիստին երեք տուգանք են սահմանել ՝ 7500 + 4000 + 3000 դոլար, ընդհանուր՝ 14.500:
