Հակոբ Սիմիդյանի զոքանչի կուսակցությունը հաղթել է ՔՊ-ին

Հրապարակը գրում է. Դեկտեմբերի 5-ին Կոտայքի մարզի Նաիրի խոշորացվող համայնքում եւ Եղվարդում տեղի ունեցած ավագանու ընտրություններին պայքարող 6 կուսակցություններից՝ ՔՊ, «Ապրելու երկիր», «Իմ հզոր համայնք», ՀՅԴ, «Հանրապետություն», Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, անսպասելի արդյունքներ է գրանցել ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի կուսակցությունը։ Արդեն արխիվացված այս քաղաքական ուժը՝ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան, 5 հազար 949։ 3 հազար 888 ձայների հարաբերակցությամբ հաղթել է ՔՊ-ին։ 


ՎՍԴՀԿ քաղաքապետի թեկնածուն 99 թվականից ի վեր Եղվարդի համայնքապետ Նորայր Սարգսյանն էր, իսկ ՔՊ թեկնածուն՝ Վաղարշակ Ամիրխանյանը։ Այս զարմանահրաշ արդյունքների գաղտնիքի մասին ցանկանում էինք հարց ուղղել անմիջապես տիկին Սարգսյանին, բայց վերջինս անհողդողդ էր․ ո՛չ զանգերին պատասխանեց, ո՛չ մեր գրություններին։

Նույն շրջանի Նոր Հաճն քաղաքում էլ գործող քաղաքապետի՝ «Գագիկ Մաթեւոսյան դաշինքն» է հաղթանակ տարել Հայաստանի վարչապետի «Քաղաքացիական պայմանագրին»։

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը եւս մասնակցում էր Նոր Հաճնի ընտրություններին։ Նա արձանագրում է այն մթնոլորտը, որում անցել են Կոտայքի Եղվարդ, Նոր Հաճն եւ խոշորացվող այլ համայնքների ընտրությունները․ «Տեղի ունեցավ մի բան, որ, փաստորեն, տեղական կոռուպցիոն բուրգը՝ «Գագիկ Մաթեւոսյան դաշինքով» ներկայացած, որի հիմնադիրներն են խիստ իշխանամետ Լեւոն Շիրինյանի «Քրիստոնյա ժողովրդավարական» եւ Հակոբ Սիմիդյանի զոքանչի՝ Լյուդմիլա Սարգսյանի կուսակցությունները, այդ երկուսի դաշինքը՝ վարչական եւ տարբեր այլ ռեսուրսների կիրառմամբ, նաեւ՝ կրիմինալի, կարողացավ բացարձակ մեծամասնությամբ հաղթել, այդ թվում գերազանցելով ՔՊ-ին»։ Կոնկրետ այս 2 հաղթանակները, որոնք գալիս են հերքելու «Նիկոլի ուսապարկի ֆենոմենը», Սուրենյանցի համար բոլորովին զարմանալի չեն։ Նա հիշեցրեց, որ դեռ քարոզարշավի ժամանակ հենց «Հրապարակին» ասել էր, որ այդ «Գագիկ Մաթեւոսյան» դաշինքը» համայնքի, պայմանական ասած՝ «Սամվել Բալասանյան դաշինքն» է։ Այսինքն՝ նախադեպ, որը տեսանք Գյումրիում եւ որն ավելի կատարելագործված իրագործվեց մի շարք համայնքներում։ «Էսօր իշխանությունը տեսնելով, որ ՔՊ-ն չունի հեղինակություն եւ չունի բավարար ռեսուրսներ տեղերում, գնաց կրիմինալի հետ ակնհայտ դաշինքի։ Եվ մի շարք տեղերում, որտեղ հաղթել են կասկածելի քաղաքական ծագում ունեցող մարդիկ, դա վկայում է միայն մի բանի մասին՝ իշխանության ու տեղական կրիմինալի սերտաճման»։

Իսկ տեղական կրիմինալ ասելով՝ Սուրեն Սուրենյանցը նկատի ունի 18-20 տարի գյուղապետ աշխատած մարդկանց, որոնց մասին բոլորը Կոտայքում գիտեն, որ «տարիներ շարունակ տեղական բյուջե են լափել, մի քանի անգամ հասցրել են Հանրապետականին դավաճանել, մի քանի անգամ՝ Քոչարյանին, մի քանի անգամ՝ տարբեր մարդկանց։ Ի դեպ, Նոր Հաճնի քաղաքապետը ժամանակին ԲՀԿ-ական էր, ԲՀԿ-ին էր դավաճանել։ Մի խոսքով, այս մարդիկ իրենց շուրջն էին հավաքվել, եւ իրենք կարողացան խաղարկել, թե իբրեւ թե ՔՊ չեն, բայց իշխանության հովանավորությամբ եւ ինչ-որ տեխնոլոգիաների արդյունքում կարողացան վերարտադրել իրենց իշխանությունը»։

Սուրեն Սուրենյանցն ասում է, որ այս ընտրությունները նաեւ ցույց տվեցին, որ իշխանության հավաստիացումները, թե իրենք կրիմինալի հետ «չեն խաղում», նրանց հերթական ստերից էին։
Սուրենյանցի կուսակցությունը, որը նույնպես Նոր Հաճնում մասնակցում էր ընտրություններին, ամենացածր արդյունքներն է գրանցել։ Հիմա փորձում են հասկանալ պարտության պատճառները։ «Որովհետեւ մենք դասական ընտրարշավ էինք արել, քարոզչական բազմաթիվ նյութեր ենք ներկայացրել, մեզ շատ լավ ընդունել են, եւ նույնիսկ մեր մրցակիցների կանխատեսումներով՝ մինչեւ վերջին 2-3 օրը համարվում էինք ֆավորիտներից մեկը։ Բայց վերջին 2-3 օրերին անհասկանալի բաներ կատարվեցին»,- ասաց քաղաքագետը։

 

դիտվել է 704 անգամ
Լրահոս
Տղամարդը կին չպիտի լինի․ քաղաքացին՝ Փաշինյանի սրտիկների մասին (video) ԿԸՀ-ն կոչ է անում նախընտրական քարոզչությունն իրականացնել ԸՕ-ի սահմանադրական օրենքի շրջանակներում #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Քարոզարշավից 1 օր առաջ ինչ եղավ Նիկոլի հետ․ Հայկ Նահապետյան (video) Հաստատվել են 2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները Իշխանությունը խոչընդոտում է ծրագրային բանավեճը․ ՀՀ-ի պատմության մեջ սա առաջին անգամ է․ Հովհաննիսյան Աշտարակ քաղաքում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին. բժիշկներն արձանագրել են վերջինի մաhը Փաշինյանը Ալիևի թեկնածուն է, «Քանդենք պետությունը»՝ Ադրբեջանի կամակատար ուժը․ ադրբեջանագետ ԱՄՆ-ն և Իրանը հարվածներ են փոխանակել, որից հետո Թրամփը հայտարարել է հրադադարի պահպանման մասին Լույս չի լինի Գուցե վերջին հնարավորությունն է դուրս գալու սխալների մոլորությունների և անպատվության ճիրաններից ԵՄ գագաթնաժողովը՝ «պատմական» փուչիկ (video) Փարիզի դատախազությունը հետաքննություն է սկսել Մասկի և նրա ընկերության նկատմամբ #ՈՒՂԻՂ․ Թեժ իրավիճակ․ Ուժեղ Հայաստանի քարոզարշավը սկսվում է ԱԺ շենքի դիմացից (video) Սամվել Կարապետյանի ասուլիսը չավարտված՝ ՔՊ-ն հարձակման անցավ. «Հրապարակ» Ավտոմեքենան Աղավնավանք բնակավայրի կամրջից ընկել է գետը ԱՄՆ արդարադատության նախարարությունը ուսումնասիրում է նավթային կասկածելի մի քանի գործարք Հրահանգել են բոլոր լոգոներից հեռացնել Արարատի պատկերը. «Հրապարակ» Ծեծկռտուք Ռեալի հանդերձարանում. Վալվերդեն գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց Վեդիում անչափահասների բռնության գործով ձերբակալված Արթուր Երեմյանը նույնպես 2 ամսով կալանավորվել է ԱՄՆ պետդեպն ազդարարել է Վաշինգտոնում մայիսի 14-15-ին իսրայելա-լիբանանյան բանակցությունների անցկացում ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման շրջանակում պատժամիջոցներ է սահմանել Իրաքի նավթի փոխնախարարի դեմ Ինչպես օնլայն կազինոների օրենքը փոխելով ՀՀ քաղաքացուն նստեցրեց խաղամոլության ԱԺ նախագահ դարձած անձը Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 2727-ի Ո՞վ է մեր հազարավոր հայրենակիցներին աղքատացնող նախագծի հեղինակը, Ալե՛նը․ Կարապետյան Սպանության նախապատրաստության դեպքը բացահայտվել է, 9 անձ է ձերբակալվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am