ПРОЦЕСС ПОШЕЛ! Մերժում են Նիկոլին


Անցած կիրակի՝ դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի հասարակության մոտ շատ արագ տեմպով թափ է հավաքում Նիկոլ Փաշինյանին ու նրա ռեժիմին մերժելու գործընթացը։
36 խոշորացված համայքներից միայն 15-ում է իշխանությունը ստացել քվեարկությանը մասնակցած ընտրողների կեսից ավելիի ձայները։ Ըստ այդմ՝ Քաղաքացիական պայմանագիրը ընդամենը 15 համայնքում կարող է ինքնուրույն ձևավորել տեղական իշխանություն՝ նշանակելով համայնքի ղեկավար։ Ընդ որում, մի քանի առանձին վերցված դեպքերում ՔՊ-ն հաղթել է բացառապես տեղային նշանակության հեղինակությունների վարկանիշի հաշվին։ Այդպիսի օրինակ է Հրազդանը, որտեղ Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը մոտ 70 տոկոս ձայն է ստացել, որի հետ սակայն ՔՊ-ն առանձնապես  կապ չունի։ Այստեղ կարևոր գործոն է եղել Սասուն Միքայելյանի անձնական հեղինակությունը։ Բացի այդ՝ նրա որդին բավականին արդյունավետ է աշխատել և եթե անգամ հանդես գար ոչ թե իշխանության անունից, այլ առանձին դաշինքով, ապա կարող էր հաղթել։
Մնացած 19 համայնքներում իշխող ուժը կամ բացարձակ պարտություն է կրել կամ էլ տեղական իշխանություն պետք է ձևավորի որևէ այլ ուժի հետ կազմելով կոալիցիա։
Բացի այդ՝ ՏԻՄ ընտրություններին քաղաքացիների մասնակցության շատ ցածր տոկոսը ցույց է տալիս, որ հասարակությունը հիասթափության ճգնաժամ է ապրում։ Անկախ Հայաստանի պատմւթյան մեջ առաջին անգամ գրացվեցին դեպքեր, երբ առանձին բնակավայրերում, օրինակ՝ Ծովագյուղ և Սեմյոնովկա համայնքներում ընտրությունները միաձայն բոյոկոտի արժանացան․ այս բնակավայրերում ոչ ոք ընտրության չի գնացել։ Անգամ Գեղարքունիքը, որը հայտնի էր որպես նիկոլապաշտ մարզ, չի վստահել Փաշինյանին։ Բացառությամբ Մարտունի խոշորացված համայնքի, այս մարզի մնացած բոլոր համայնքներում իշխանությունը պարտվել է։ Ըստ էության Նիկոլ Փաշինյանի լիակատար մերժման համար մնացել է միայն Երևանի ավագանու ընտրությունը։ Եթե գալիք տարի իշխանությունը պարտվի նաև Երևանում, ապա Նիկոլ Փաշինյանը կարող է հավաքել իրերը և ազատել կառավարական տունը։
Որտե՞ղ են Նիկոլ Փաշինյանի ու նրա ղեկավարած քաղաքական ուժի մոտ 60 տոկոսանոց վստահության քվեները, որոնք Փաշինյանը ստացել էր ընդամենը 6 ամիս առաջ՝ հունիսին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ։
Աբսուրդ է պատկերացնել, որ ձայների մեծամասնություն ստացած իշխանությունը տեղերում բացարձակ վստահություն չունի։ Ստացվում է, որ Հայաստանի հանրությունը երկրի անվտանգության, դիվանագիտական բանակցությունների և ավելի բարդ այլ հարցերի լուծումները վստահում է Փաշինյանին ու նրա թիմին, իսկ օրինակ իրենց տան մոտի փողոցում ասֆալտ փռելու և աղբը հավաքելու գործը նույն թիմին չի վստահում։ Մինչդեռ այս իշխանության մոտ քիչ թե շատ հաջող ստացվում է միայն ասֆալտ փռելը, հետևաբար պետք է որ տեղական ընտրություններում Փաշինյանն ավելի լայն աջակցություն ստանար, եթե իհարկե մենք գտնվեինք ընտրության բնականոն ռեժիմում։
Ակնհայտ է, որ քաղաքացիները հրաժարվել են իրենց ձայնը տալ իշխանությանը, որովհետև վերջնականապես համազվել են, որ Արցախն հանձնելուց հետո եկել է Հայաստանը մաս-մաս հանձնելու ժամանակը։ Եթե հունիսին դեռ կային մարդիկ, որոնք հավատում էին, թե իրենց որդիներն այլևս չեն ծառայելու Արցախում և հետևաբար ստանալու են բաղձալի խաղաղությունը, այժմ արդեն համոզվել են, որ պատերազմն ընդամենը Արցախից տեղափոխվել է Հայաստան։ Խաղաղություն չկա, մենք անընսհատ տալիս ենք զոհեր, մեր զինովորներին ու խաղաղ բնակիչներին գերեվերում են, անընդհատ ունենում ենք տարածքային կորուստներ։ Ընդ որում սա շարունակվող գործընթաց՝ անորոշ և վտանգավոր հեռանկարով։


Հայկ Դավթյան

դիտվել է 6683 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am