«Ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ». Արթուր Ջավադյան
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ասաց.«Մեր ոսկու պաշարների վիճակը նորմալ է: Մեզ այս պահին ոսկու պաշար պետք չի, բայց շատ շուտով ունենալու ենք բավականին լուրջ ոսկու պաշարներ:Այժմ ծրագիր է իրականցվում համաշխարհային ճանաչում ունեցող շատ լուրջ ընկերության հետ, կառուցվում է ոսկու զտարկման գործարան, որի հնարավորությունը տարեկան մինչև 10 տոննա է լինելու»: «Վստահ եմ, որ շատ շուտով մենք կունենանք շատ ավելի ոսկու պաշար, քան ունեցել ենք մինչև 2004 թիվը:Այն ժամանակ ՀՀ ոսկու պաշարը եղել է 1.6 տոննա,- Այդքան մեծ պաշար չի եղել և վաճառելը ճիշտ էր, որովհետև ստացված գումարը բավականին մեծ էր»,- ասաց Ա.Ջավադյանը:
