Ջավադյանը փառք է տալիս Աստծուն
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Հայաստանի տնտեսության վիճակից խոսելիս ասաց, որ ցանկացած տնտեսություն կախված է միջազգային իրավիճակից: Ջավադյանի խոսքով՝ պետք է հաշվի առնել, որ 2014 թվականից հետո մենք ունեցել ենք տրանսֆերտների կտրուկ անկում, ունեցել ենք հունքարդյունաբերության գների կտրուկ նվազում, և այդ պարագայում նա փառք է տալիս Աստծուն, որ կարողացել ենք տարին ավարտել դրական աճով։ Անդրադառնալով կառավարության նոր ծրագրով միջինը 5 տոկոս տնտեսական աճի կանխատեսմանը՝ ասաց. «Էդ 5 տոկոսը քիչ է, թե շատ, շատ դժվար է ասել, այսoր աշխարհում 5 տոկոսը բավականին լուրջ ցուցանիշ է»։
