Մոսկվան բացահայտել է Արցախը հանձնողներին․ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը ստացած ապտակից նոկաուտի մեջ են

Նյութի վերնագիրը մի քիչ նիկոլական քարոզչամեքենայի կողմից տարածվող նյութերի վերնագրերի պես ստացվեց, բայց սա այն դեպքն է, երբ չկա չափազանցություն և վերնագրի միջոցով քլիք հավաքելու ցանկություն։

Սա այն դեպքն է, երբ Մոսկվան իրոք բացահայտել է Արցախը հանձնողներին (թեև մենք դա վաղուց գիտեինք), Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանն իրոք ստացել են դիվանագիտական ապտակ և նրանք իրոք նոկաուտի մեջ են հայտնվել, քանզի ծպտունները չի սլվում։

Հիմա ամեն ինչ հերթով։

Նիկոլի զրոյական կետը

Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի ու քարոզչաթիմի հիմնական արդարացում–թեզն Արցախի գլխին պատերազմ ու պարտություն բերելու հարցում հետևյալն է․ «Մենք ի՞նչ կարող էինք անել, ծանր ժառանգություն էինք ստացել, նախկինները հանձնել էին Ղարաբաղը, այդ թվում՝ Շուշին, նրանք այնպես էին բանակցել, որ Ղարաբաղը մնում էր Ադրբեջանի կազմում, իսկ Նիկոլը ստիպված զրոյացրեց դա, պայքարեց, սակայն ավա՜ղ․․․»։

Ըստ նիկոլենց՝ 44–օրյա պատերազմի ու պարտության համար մեղավոր են նախկինները և զինվորականները, իսկ Նիկոլն անմեղ գառնուկ է՝ զոհ։

Սա, իհարկե, լկտի սուտ է։ Բազմիցս բացատրվել է, որ մինչև Նիկոլի վարչապետ դառնալը բանակցային սեղանի վրա Արցախի կարգավիճակի հարցի որոշումն էր։ Ադրբեջանը չեմուչում էր անում, բայց մեծ հաշվով բանակցում էր «Տարածքներ՝ Ղարաբաղի կարգավիճակի ու խաղաղության դիմաց» բանաձևով։

Նիկոլը եկավ ու 2018–ի մայիսի 9–ից սկսած փլուզեց բանակցային գործընթացը, հայտարարեց, որ ամեն ինչ սկսում է իր զրոյական կետից, հիմար վիճակի մեջ դրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, փչացրեց հայ–ռուսական հարաբերությունները, Ադրբեջանին հնարավորություն տվեց Թուրքիայի հետ դիմել ուժի ու տարավ մեզ կապիտուլյացիայի։

Միտումնավո՞ր է այս ամենն արել Նիկոլը, թե՞ հիմարության պատճառով, անաչառ քննությունը կպարզի։ Այս պահին պարզից էլ պարզ է, որ իր վարած քաղաքականության արդյունքում մենք ստացանք Արցախի պետականության կորուստ, հազարավոր զոհեր («եթե շուտ կանգնեցնեի պատերազմը, ինձ կասեին՝ Նիկոլ, դավաճան»), հազարավոր վիրավորներ, տասնյակ հազարավոր անտուն մարդիկ, գրավված Շուշի, Հադրութ, գերիներ, մշուշոտ ապագա․․․

Լավրովը «փչացրեց» Նիկոլին ու Ալենին՝ մեսիջ տալով հայ ժողովրդին

Նիկոլենք անընդհատ փորձում են «կռուտիտ» լինել ու հայտարարել, որ իրենք չեն հանձնել ու մեղք չունեն։ Նման «կռուտիտներից» մեկն արել էր «պադավատամոլ» Ալեն Սիմոնյանը, ով հայտարարել էր, թե բա որ ուզենայինք Ղարաբաղը հանձնել, ապա դա կանեինք, օրինակ, «Լավրովի պլանով»։

Մոսկվայից շատ կոշտ արձագանքեցին ՀՀ ԱԺ խոսնակին՝ փաստացի «չերեզ» Ալեն պատասխանելով Փաշինյանի ստախոսությանն ու մանիպուլյացիաներին։

Ըստ ՌԴ ԱԳՆ–ի՝ 2019–ին Հայաստանին առաջարկվել է գնալ 5+2 տարբերակով տարածքների հանձնմանը՝ փոխարենը ստանալով Ղարաբաղի կարգավիճակի հստակեցում։ Լավրովի գրասենյակից բացահայտել են, որ մինչև 2020–ի աշունը Ղարաբաղի հարցի կարգավորման խաղաղ տարբերակն է եղել սեղանի վրա, սակայն հայկական կողմն ընդառաջ չի գնացել դրան։ Արդյունքում ստացվել է այսօրվա պատկերը։

Ուշադրությո՛ւն դարձրեք․ հակամարտության կարգավորման փաթեթում չի եղել Շուշին ու Հադրութն Ադրբեջանին հանձնելու հարց։

Եթե Նիկոլը բանակցային գործընթացը վարեր ոչ թե սեփական ախմախ կետից, այլ շարունակեր Մադրիդյան սկզբունքների տրամաբանությամբ, ապա կա՛մ կունենայինք լուծում, կա՛մ ստատուս քվոյի պահպանում։ Նիկոլը ո՛չ մեկն արեց, ո՛չ մյուսը։ Արդյունքը ողբերգական է։ Մոսկվան հենց դա է բացահայտել՝ մեսիջ հղելով հայ ժողովրդին։ Կհասկանա՞ Մոսկվայից եկած հերթական մեսիջը հայ ժողովուրդը, արդեն ներքին հարց է։

Կորյուն Մանուկյան

Հ․Գ․ Հետաքրքրական է, որ Ալեն Սիմոնյանը «Լավրովի պլանի» պահով բլթացրել էր վաղուց, բայց ռուսական պատասխանը մի փոքր ուշացումով եղավ։ Ըստ ամենայնի՝ ռուսները չեն ուզեցել սրել իրավիճակը, բայց կուլիսներում ինչ-որ բան է տեղի ունեցել, և ահա Մոսկվայից որոշեցին «դիշովի» որակել Ալեն Սիմոնյանի մտացածին ասածները, որոնք հիմնված են «Թուրքական Հայկական ժամանակի» բամբասանքների վրա։

Ի դեպ, «Լավրովի պլանից» թուրքամետ ծռերի ահաբեկչության օրերին խոսում էր նաև ընդդիմադիր հաճախորդ Նիկոլը։ Սրանք իշխանության եկան, բայց այդպես էլ չհրաժարվեցին բամբասանքային–մուտիլովկայական իրենց գործելաոճից՝ այն կիրառելով նաև միջազգային հարաբերություններում։ Սա՞ էլ է միտումնավոր արվում, թե՞ ոչ, կրկին թողնենք ապագա քննությանը։

7or.am

դիտվել է 12436 անգամ
Լրահոս
Յուրաքանչյուր հերթական զիջումից առաջ ոչ թե երախտագիտության կեցվածք, այլ ծայրահեղ ցինիզմ Պետության հաշվին հերթական պայմանագրերն են կնքվել՝ առանց մրցույթի․ «Փաստինֆո» Բա մինչ այդ ո՞վ էր վերահսկում։ Ո՞վ է պատասխանատու, որ վերահսկողությունը ժամանակին չի իրականացվել Ռուբինյանը պաշտոնից ազատելու կարգադրություն է ստորագրել Այս դեպքը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հանրային առողջապահության ոլորտի լիակատար ձախողում․ Լուսինե Յաղջյան Իսրայելական թերթ. «Էրդողանը Թուրքիան վերածել է ռեգիոնալ դերակատարի» Գեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներ Թանդիլյան․ Արցախի հայկական պատմությունը վերաշարադրում են Փաշինյանն ու Ալիևը Ազատությո՛ւն Լևոն Մնացականյանին և բոլոր պատանդառված հայորդիներին. Գառնիկ Դանիելյան Նախ հայաթափեցին Արցախը, հիմա ջնջում են հայկական հետքը Հարցաքննվել են ԱԱԾ-ականներ. «Հրապարակ» Վեհափառը և արքեպիսկոպոս Ակսիյը քննարկել են հայ և ռուս եկեղեցիների համագործակցությունը Արման Բաբաջանյանի գույքի և եկամուտների օրինականությունն ուսումնասիրվո՞ւմ է դատախազությունում Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հորդորը Թրամփի քայլերից հետո Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը Մայր Աթոռը ՀՀ իշխանություններից պահանջում է քայլեր ձեռնարկել Արցախի ժառանգության պաշտպանության համար Թրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասին Լուկաշենկոյի հայտարարության համար հաշիվ կարող է պահանջել նա, ով Արցախը չի հայտարարում Ադրբեջանի մաս Ես գիտեմ՝ ինչպես հաղթել Արման Ծառուկյանին. Մաուրիսիո Ռուֆի Թուրքիայի ԱԳ կայցելի Ադրբեջան. ինչ հարցեր են օրակարգում Ռուբեն Վարդանյանի կինը գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրի քաղաքին Դանիայի վարչապետը Գրենլանդիայի հարցով ԱՄՆ-ի հետ խաղաղ լուծման հույս ունի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներ Իրանի միջուկային քաղաքականությունը մնում է հստակ և անփոփոխ. Իրանի ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am