Նիկոլ Փաշինյանը կրկին պարտվեց

Կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր ընտրազանգվածի մեծ մասը։

Սյունիքում կայացած համայնքային ընտրություններում Նիկոլին մերժեցին։ Նիկոլը մերժվեց նաև մեծությամբ 2–րդ քաղաք Գյումրիում։ Հիմա հերթը հասավ մեծությամբ 3–րդ քաղաքին՝ Վանաձորին։ Այնտեղ նույնպես մերժեցին Նիկոլին։

Նիկոլը մերժվել է դեկտեմբերի 5–ին տեղի ունեցած ընտրությունների առանցքային տեղերում։

Եթե մի պահ հիմք ընդունենք ԱԺ արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» ստացած պաշտոնական թվերն ու դրանք համեմատենք համայնքային ընտրություններում ՔՊ–ի ստացած թվերի հետ, ապա կարող ենք երկու եզրակացություն անել։

1․Նիկոլն իրականում չի ստացել 600 քանի հազար քվե։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ այդ թվերն ապահովվել են ընտրակեղծիքների միջոցով։

2.Նիկոլն իրականում ստացել է այդ 600 քանի հազար քվեները, բայց հունիսի 20–ից հետո մարդիկ հասկացել են, որ սխալվել են, հասկացել են, որ խաբվել են ու սկսել են ուղղել իրենց սխալը՝ մերժելով Նիկոլին և իր դրածոներին։

Թե որ տարբերակի հետ գործ ունենք իրականում, դժվար է ասել։ Հնարավոր է երկուսի միքսը։ Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը զգալիորեն կորցնում է իր լեգիտիմությունը և հիմա աթոռը պահում է իներցիայի, ուժայինների միջոցով։

Ըստ ամենայնի՝ լրջագույն ազդեցություն են ունեցել հունիսի 20–ից հետո մեր շարունակական կորուստները։ Նիկոլը խոստացել էր «Խաղաղության դարաշրջան», բայց ապահովեց պատերազմների մեկօրյակներ։ Կրկին արյուն է թափվում, թշնամին մտնում է ՀՀ տարածք, ստանում ենք նոր զոհեր, նոր վիրավորներ, նոր գերիներ։

Մարդիկ սկսել են հասկանալ, որ Նիկոլը ոչ թե խաղաղություն, այլ նվաստացում, պատերազմ ու նոր պարտություն բերող է։ Հասկացել են ու մերժում են։

ՏԻՄ ընտրություններն ընտրողների մեսիջն էր այն մասին, որ մեզ պետք է նոր իշխանություն։ Հայաստանին պետք է նոր բանակցող, որը կկարողանա իրական ու արժանապատիվ խաղաղություն ապահովել։

Պետրոս Ալեքսանյան

7or.am

դիտվել է 425 անգամ
Լրահոս
Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am