Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգա, ի՞նչ է սպասվում
РИА Новости-իի հաղորդմամբ՝ այս պահին չի քննարկվում Սիրիայի վերադարձը Արաբական պետությունների լիգայի կազմ: Կազմակերպության Գլխավոր քարտուղար Ահմեդ Աբուլ-Հեյթը գործակալության հետ զրույցում նշել է, որ Սիրիան կվերադառնա Լիգայի կազմ այն բանից հետո միայն, երբ հակամարտությունը կարգավորվի Ժնեւյան ձեւաչափի շրջանակներում եւ որը կընդունեն բոլոր կողմերը: «Իրաքի ԱԳ նախարար Իբրահիմ ալ-Ջաաֆարին մի քանի ամսի առաջ Աբու Դաբիում ռուս-արաբական ֆորումի ժամանակ այդ մասին խոսել է, սակայն հարցին ընթացք տրված չէ»,- ասել է Աբուլ-Հեյթը:
