Սկանդալային խոստովանություն` 44-օրյա պատերազմում թուրքական շահի մասին

Այն, որ 44-օրյա պատերազմի ընթացքում, ժամանակ առ ժամանակ նշվել է, որ թուրքական իշխանությունները լիակատար աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանին, դրա մասին բազմիցս է խոսվել՝ տարբեր մակարդակներով: Պաշտոնական Անկարան, չի էլ թաքցրել, այսօր էլ չի թաքցնում, որ «կանգնած են եղբայրական Ադրբեջանի կողքին»:

Երբեմն, Ալիևն է Արցախում պատերազմը ձգտում ներկայացնել անձամբ իր և ադրբեջանական բանակի «հաղթանակը», թերևս, նպատակ ունենալով, սեփական ժողովրդի աչքում «դափնիները» չկիսել Էրդողանի հետ, թեև մի քանի անգամ իր ելույթներում նա շնորհակալություն է հայտնել «իր եղբայր Էրդողանին» աջակցելու համար:

Այս խոսքերը պարզապես խոսքեր են դարձնել, սակայն խորքային առումով, թուրքական բանակի ներկայությունն Ադրբեջանում ընդդեմ Ռուսաստանի քայլ է, որքան էլ Պուտինն ու Էրդողանը ջերմ, ընկերական հարաբերություններ ցուցադրեն:

Ահա, նախօրեին թուրքական իշխանությունները հրապարակավ խոստովանել են, որ երկրի ազգային անվտանգությունը լուրջ ներգրավվածություն է ունեցել Ղարաբաղյան պատերազմում՝ աջակցելով ադրբեջանական զինված ուժերին:

Թուրքիայի փոխնախագահ Ֆուադ Օքթայը խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, ամփոփելով տարբեր գերատեսչությունների նախորդ տարվա աշխատանքը, հայտարարել է, որ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը կարևոր դեր է ունեցել 44-օրյա պատերազմում: Գովաբանելով հետախուզական և պաշտպանական ուժերի երկրի ներսում և արտերկրում կատարած ծառայությունը՝ Օքթայը հայտարարել է՝ Սիրիայում, Լիբիայում, Լեռնային Ղարաբաղում, վերջերս էլ Աֆղանստանում ազգային անվտանգության կազմակերպությունը պատմական կարևորության օպերացիաներ է իրականացրել՝ սպասարկելով Թուրքիայի շահերը:

Այս համատեքստում նա ընդգծել է անցած տարվա պատերազմում ադրբեջանական զինված ուժերին ցուցաբերած աջակցությունը և Ադրբեջանի հաղթանակի գործում Անկարայի ներդրման գործոնը։ «Մեր սահմանների ներսում և սահմաններից այն կողմ պատմության ամենահաջող գործողությունները իրականացնելով հանդերձ տարածաշրջանում ձեռքբերումների մաս ենք կազմել՝ Լիբիայում հեղափոխականների դեմ մղված պայքարից մինչև Ղարաբաղի հաղթանակ», -ասել է Օքթայը:

Հիշեցնենք, որ 44-օրյա անցած տարվա պատերազմի առաջին իսկ օրերից Թուրքիան ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարեց Ադրբեջանի կողքին լինելու մասին՝ անթաքույց աջակցություն ցուցաբերելով եղբայրական երկրին:
Այնուհանդերձ, ռազմական գործողություններին թուրքական հետախուզական ուժերի մասնակցության մասին պաշտոնապես նախկինում չէր հայտարարվել: Ընդհակառակը, պատերազմի ընթացքում Անկարան կտրականապես հերքում էր ռազմական օպերացիաներում այս կառույցի դերակատարության մասին պնդումները: Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպությունը, մասնավորապես, մեղադրվում էր սիրիացի ջիհադիստներին Ղարաբաղ տեղափոխելու համար:

Այս մասին ակնարկել էր նաև Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը՝ հայտարարելով, թե տեղյակ են Ղարաբաղում թուրքական հետախուզության աշխատանքի մասին: Նա նաև նշել էր, որ ռուսական կողմը ստույգ տվյալներ ունի ռազմական գործողությունների տարածքում Մերձավոր Արևելքից և Սիրիայից ահաբեկիչների տեղակայման վերաբերյալ: Պաշտոնական Երևանը ևս պարբերաբար բարձրաձայնում էր թուրքական հետախուզության միջոցով պատերազմում օտարերկրյա զինյալների ներգրավվածության մասին:

Թեմայի շուրջ շվեդական Nordic Monitor պարբերականը գրել է, թե հայկական սփյուռքի կառույցները հետևողական աշխատանք են տանում Ղարաբաղում հակահայկական գործունեություն ծավալած գործակալներին հայտնաբերելու և պատերազմական հանցագործությունների համար միջազգային դատարաններում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ:

Մինչ այդ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության 2022թ. բյուջեի համար 3,5 մլրդ լիրա՝ շուրջ 255 մլն դոլար է հատկացվել: Nordic Monitor-ի տվյալներով, միայն 2020-ին թուրքական հետախուզությունը մոտ կես միլիարդ լիրա՝ 68,5 մլն դոլար էր ծախսել գաղտնի օպերացիաների համար, գրեթե նույնքան էլ հաջորդ տարի էր հատկացրել այդ ծառայությանը:

Ահա, այսպիսի ուշագրավ խոստովանություն՝ արցախյան 44-օրյա պատերազմում ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության ներգրավվածության մասին:

Ըստ էության, այդ կառույցը գործել է՝ հակակշռելու ռուսական ներկայությանն Արցախում, ընդդեմ ռուս խաղաղապահների: Այսօր, երբ Արցախում քաղաքացիական անձինք են սպանվում ադրբեջանական կողմից՝ դա նույնպես թուրքական ծրագրի մաս է՝ ընդդեմ ռուս խաղաղապահների, ու այստեղ արդեն Մոսկվան է, որ մտորելու բավական լուրջ առիթ ունի:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6213 անգամ
Լրահոս
Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին «Այ քաղաքական տուզի՛կ, Զախարովայի շրթներկից յան տվեք․ գնացեք Ալիևին պատասխանեք». Սուրենյանց (video) #ՀԻՄԱ․ Պուտինը բացել է Փաշինյանի բոլոր խաղաքարտերը․ ի՞նչ է սպասվում Նյու Յորք այցից հետո․ Աղաջանյան (video) «Սարսափելի թվեր. 1.5 մլդ միայն մեկ օլիգարխց. ահա թե ոնց են թալանում Նիկոլի օլիգարխները». Բոզոյան (video) Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել ասորի ուխտավորների այցելությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Նախատեսվում է Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am