«Ադրբեջանն օգտագործում է իր բնակչությանը՝ որպես կենդանի վահան». Արա Պապյան
Ադրբեջանին լինում է լռեցնել միայն պատասխան տալուց հետո: Մնան համոզմունք հայտնեց այսօր Հայելի ակումբում քաղաքագետ Արա Պապյանը: «Ադրբեջանը տեղակայելով իր ուժերը բնակավայրերի մոտ՝ խախտում է մի շարք միջազգային պարտավորություններ: Սա Ադրբեջանի կողմից պատերազմական հանցանք է, երբ սեփական բնակչությանը դնում է վտանգի տակ: Ադրբեջանական կրակահերթերի լռեցումը ճիշտ է, հակառակ դեպքում Ադրբեջանը կշարունակի հրադադարի ռեժիմը խախտել»,- ասաց նա: Ըստ նրա՝ եթե հայկական կողմը վարանի եւ չլռեցնի հակառակորդի կրակահերթերը, ապա Ադրբեջանը կշարունակի. «Մենք պետք է 2 ուղղությամբ մշտապես բողոքենք, առաջինը՝ ցանկացած գնդակոծման դեպքում խաղաղ բնակչության շրջանում, մյուսը, երբ որ Ադրբեջանն օգտագործում է իր բնակչությանը՝ որպես կենդանի վահան»,- նշեց Արա Պապյանը:
