Ինչ զինատեսակներով է համալրվել ՀՀ զինուժը 2016 թվականին
ԱԺ ազգային անվտանգության և ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանն այսօր ԱԺ-ում հրապարակեց այն տվյալները, ինչը թույլատրելի է, և թվեր չնշեց: Այսպիսով՝ ՀՀ զինուժը 2016թ. զինվել է զենիթա-հրթիռային նոր համալիրներով, ավտոտրանսպորտային ինժեներական միջոցներով, տեխնիկապես հագեցվել են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերը, ձեռք են բերվել ջեմատեսիլ դիտարկման համակարգեր, ջերմատեսիլ նշանոցներ, գիշերային նշանոցներ, առաջնագծի ստորաբաժանումները համալրվել են կապի ժամանակակից միջոցներով, իրականացվել են ինժեներա-ամրաշինարարական համապատասխան աշխատանքներ: Նահապետյանն ասաց, որ 2016թ ռազմարդյունաբերական ոլորտում ավարտին է հասցվել սպառազինության և ռազմական տեխնիկայի մշակումների ծրագրերի հիմնական մասը, մնացած մասը կատարվելու է մինչև այս ամսվա վերջ։ Նշված աշխատանքներն իրականացվել են կապի, օպտիկայի, անօդաչու սարքերի դեմ պայքարի, ազդանշանային սարքերի, անձնակազմի անվտանգության ապահովման ոլորտներում։
