ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Այսօր՝ հուլիսի 6-ին, ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից 100 միլիոն խ/մ լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը: Հարցն ընդունվեց 77 կողմ, 4 դեմ ձայների հարաբերակցությամբ: Դեմ է քվեարկել «Ելք» խմբակցությունը: Ըստ այդմ՝ Սևանա լճից 270 միլիոն խ/մ ջուր բաց թողնել՝ այն դեպքում, երբ Սևանա լճից ջրի բացթողման տարեկան թույլատրելի քանակությունը 170 միլիոն խորանարդ մետր է:
