Դատարանի կալանավորված նախագահը քիչ առաջ հիվանդանոց է տեղափոխվել
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ կաշառք վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Աղվան Պետրոսյանը տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Մեր տեղեկություններով` դատավորը արյան ճնշման խնդիրներ է ունեցել: Հիշեցնենք` Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու և կաշառք վերցնելու մեջ:
